ԵՄ-ն 30 օրով փակեց արտաքին սահմանները

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով Եվրամիությունը 30 օրով փակում է արտաքին սահմանները: Euronews-ի փոխանցմամբ՝ նման որոշում է ընդունվել Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի համատեղ նիստում:

«Բոլոր պետությունները լիարժեք աջակցեցին մեզ, որոշման կիրարկումը դրված է ԵՄ անդամ պետությունների համապատասխան ծառայությունների վրա: Որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ»,- մեկնաբանել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Նշվում է, որ ԵՄ պատմության մեջ աննախադեպ այս միջոցառումներին համաձայնել են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ հարկավոր է համատեղել ջանքերը՝ «միության սահմաններից դուրս գտնվող ԵՄ անդամ բոլոր պետությունների քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»:

Այսօրվանից Ֆրանսիայում 135 եվրոյի չափով տուգանք է սահմանված նրանց համար, ովքեր առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս կգան բնակարաններից: Խիստ կարանտինային միջոցներին հետևելու են 100 հազար իրավապահներ, ինչպես նաև զինվորական պարեկներ: Նման իրադրություն է նաև Իսպանիայում:

Հավելենք, որ Եվրամիությունում ուժի մեջ մտած մուտքի և ելքի վերահսկողության հետ կապված՝ արդեն իսկ տասնյակ ուղևորատար և բեռնատար տրանսպորտային միջոցներ են կուտակվել սահմաններին: