Գյումրիի մթերային խանութներում սննդամթերքի պակաս չկա

Լուրեր

01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
Բոլորը

Գյումրիի մթերային խոշոր խանութներում առանձնապես խուճապային տրամադրություններ չկան, առևտուրն ընթանում է բնականոն կերպով։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեցին խանութների աշխատակիցները, որոնցից շատերը հրապարակային չցանկացան խոսել։

Սուպերմարկետներից մեկում նշեցին, որ  արտակարգ դրություն հայտարարելու օրն են համեմատաբար ավելի շատ հաճախորդներ ունեցել, իսկ արագ սպառվել են հիմնականում մակարոնեղենը, օղին։ Հիմա աշխատում են սովորականի պես, խանութների դարակներն էլ դատարկ չեն:

Գյումրիի կենտրոնական շուկայի մերձակա տարածքում գտնվող խոշոր սուպերմարկետներից մեկի մենեջեր Արման Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ խուճապ չկա, բայց առևտրի ծավալներն ավելացել են։

«Առևտրի մեջ աճ է գրանցվել, հիմնականում ձավարեղենի, ալյուրի, շաքարավազի, ձեթի հետ կապված։ Ապրանքային դեֆիցիտ չկա, այդ դեֆիցիտը ստեղծվում է արհեստական: Քանի որ առևտրի անկանխատեսելի ծավալի առևտուր կա, արհեստական դեֆիցիտ է ստեղծվում, մինչև մյուս խմբաքանակը գա։ Խուճապ չկա, իմ կարծիքով, ուղղակի մարդիկ փորձում են իրենց ապահովագրել սննդի պահով։ Խուճապ չկա, վախ չկա Գյումրիում»,- նշեց մենեջերը:

Նա նշեց, որ պարենային ապրանքների խնդիր չկա, գնաճ՝ նույնպես: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ գնաճ լինի, ապա միայն դոլարի արժևորմամբ պայմանավորված։

Ընդհանուր առմամբ, այսօր մթերային խանութներում հաճախորդների թիվը սակավ է, քանի որ Գյումրիում ձյուն է, ցուրտ եղանակ, մարդիկ նախընտրում են տանից դուրս չգալ։ Մեզ պատահած հաճախորդներն էլ առօրյա գնումներ էին կատարում։

Ի տարբերություն մթերային խանութների՝ Գյումրիում այս պահին փակ են հագուստի խանութները։ Դրանիցից մեկի դռանը, օրինակ, փակցված էր հետևյալը գրությունը. «Մեր հաճախորդների առողջությունը չվտանգելու նպատակով խանութների ցանցը մարտի 17-ից ժամը 18։00-ից կդադարեցնի աշխատանքը՝ անորոշ ժամանակով։ Հավելյալ տեղեկություն կտրամադրենք մեր ֆեյսբուքյան էջի միջոցով»։

Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Ռիժկովի փողոցը, որտեղ շատ են հագուստի խանութներն ու սրճարանները, այսօր սովորականի պես մարդաշատ չէր։ Ընդամենը մի քանի սրճարան է աշխատում, որոնք էլ առանձնապես հաճախորդներ չունեն։