Արսեն Թորոսյանը ներողություն չխնդրեց Միքայել Մինասյանի հորից՝ չնայած դատարանի վճռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու նախարարության՝ պարտավորեցնելով Թորոսյանին ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն համարվող տվյալները։

Դատարանը նախարարին պարտավորեցրել է ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ» վերնագրով հերքում տարածել, թե իրականությանը չեն համապատասխանում 2018 թվականի հուլիսի 27-ին արված մի շարք պնդումներ։

Նախարար Արսեն Թորոսյանն այսօր ուղիղ եթերում պատմեց, որ այն բանից հետո, երբ ինքը աշխատանքից ազատել է Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին, վերջինս դատի է տվել իրեն՝ պահանջելով ներողություն խնդրել որոշ արտահայտությունների համար։ Դատական պրոցեսը ձգվել է մինչև վերջերս։ Առաջին ատյանի դատարանը բավարարել է Մինասյանի պահանջները, ապա Վերաքննիչ դատարում պարտվել է Արսեն Թորոսյանը, իսկ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել հայցը:

«Նա համարում է, որ դա զրպարտություն է ու վիրավորանք։ Այդ դատարանի վճիռը ես կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում, և ևս մեկ անգամ կվերահաստատեմ ուղիղ եթերում իմ ասածները, ավելին՝ կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը, և կարիք ունի արմատական բարեփոխումների՝ թե՛ պրոցեդուալ առումով, թե՛ անձերի։ Կարծում եմ՝ այս չակերտավոր հաղթանակը շատ չի ուրախացնի մեր նախկին գործընկերոջը, և խնդրում եմ նրան՝ վերադառնալ Հայաստան ու պատասխանել քննչական մարմինների հարցերին: Թե չէ ստացվում է՝ ես պիտի ներողություն խնդրեմ մի բանի համար, որը, կարծես թե, չի եղել, սակայն այդ անձը թաքնվում է քննչական մարմիններից, որ չպատասխանի այդ չակերտավոր չեղած գործերի վերաբերյալ հարցերին»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Ըստ դատարանի վճռի՝ Արսեն Թորոսյանը պետք է հերքի իր հետևյալ պնդումները.

– «Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու»,

– «…չի դադարում էդ թալանը և, այսպես ասած, վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելին, հիմա ասեմ կոնկրետ թիվը՝ 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել»,

– «8.000 դրամի փոխարեն՝ բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ»,

– «Ավելին ասեմ՝ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից: Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել՝ ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց»։

Դատարանը նաև պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին ու Առողջապահության նախարարությանը՝ «Տուշոնկեքի մասին» վերնագրով տեսանյութում հնչեցրած արտահայտությունների համար ֆեյսբուքի էջում՝ «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից» վերնագրով հեռարձակման ընթացքում ներողություն խնդրել։ Նախարարն արել է հետևյալ արտահայտությունները.

– «Մենք ստուգում ենք 2016, 2017 թվականները և 2018 թվականի մի մասը, պատկերացրեք՝ մենք ավելի հետ գնանք, էդ գումարները հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի»,

– «կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական»,

– «Էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից»։

Բացի այդ՝ դատարանը որոշում է կայացրել Արսեն Թորոսյանից ու Առողջապահության նախարարությունից, հօգուտ Արա Մինասյանի, բռնագանձել 12.000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ ավելի վճարված պետական տուրքի 40.000 դրամը վերադարձնել Արա Միքայելի Մինասյանին: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: