Բացահայտվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա. Գլխավոր դատախազը Ոստիկանապետի պաշտոնակատարին գրություն է հասցեագրել

Լուրեր

09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական մի գործով պարզվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երակարացնելու հանցավոր սխեմա, որում ներգրավված են ոչ միայն ոստիկանության, այլ նաև բժշկական հաստատությունների աշխատակիցներ:

«Մասնավորապես, նշված քրեական գործով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս, տեղեկացել է, որ լրացել է Երևան քաղաքի 5 բնակիչների որսորդական զենքերը պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները: Խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ նա կազմակերպել և իրականացրել է այդ ժամկետները օրենքի խախտմամբ երկարացնելու գործընթաց։

Նշված անձինք թույլտվության ժամկետները երկարացնելու գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ վճարումնները կատարելու նպատակով 2019թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ոստիկանության տվյալ աշխատակցին տվել են տարբեր չափի գումարներ: Վերջինս նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, առանց վճարումներ կատարելու, ստանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, 2019թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի անունից հարցումներ է ուղարկել հոգեկան առողջության երկու կենտրոններ, ստացել նշված բուժհաստատություններում այդ անձանց հաշվառված չլինելու վերաբերյալ պատասխանները, ապա պատճենները տրամադրել Արմենիա ՀԲԿ պոլիկլինիկայի ղեկավարին: Բուժհաստատության ղեկավարի հանձնարարությամբ նույն պոլիկլինիկայի ավագ բուժքույր, բժշկական հանձնաժողովի քարտուղարը, առանց նշված անձանց բժշկական հետազոտության կազմակերպման և սահմանված պարտադիր վճարի գանձման, կազմել է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ և ֆիզիկական թերություններ չունենալու մասին ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություններ, որոնք ստորագրվել և կնիքվել են պոլիկլինիկայի ղեկավարի և թերապևտի կողմից ու փոխանցվել ոստիկանության աշխատակցին:

Վերջինս այդ անձանց անվամբ կազմել և ստորագրել է օդաճնշիչ, ակոսափող և ողորկափող որսորդական հրազեններ պահելու և կրելու թույլտվության ժամկետները երկարացնելու մասին ակնհայտ կեղծ դիմումներ: Այդ կեղծ փաստաթղթերի միջոցով անձնական գործերի կազմման ընթացքում հիշյալ անձանց անունից որպես պետական տուրք վճարել է ընդամենը 19.200 ՀՀ դրամ, իսկ 95.300 ՀՀ դրամը օգտագործել անձնական կարիքների համար: Ապա, իբր, քննարկելով նրանց դիմումները՝ նա հնարավոր է համարել հիշյալ անձանց թույլտվություն տալը և կազմել է վերջիններիս անվամբ հաշվառված որսորդական հրացանները պահելու և կրելու թույլտվություններ, որոնք բաժնի պետի հաստատումից հետո անձամբ կամ միջնորդի միջոցով հանձնել է նրանց:

Հատկանշական է, որ ոստիկանության ծառայողը ակնհայտ կեղծ փաստաթղթերի հիման վրա ակոսափող որսորդական հրազեն պահելու և կրելու ժամկետը երկարացնելու թույլտվություններից մեկը կազմել և ստորագրել է ՀՀ-ում չգտնվող անձի անվամբ:

Նկարագրված արարքները կատարելու համար 2020թ. մարտի 10-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել ոստիկանության նշված աշխատակցին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հինգ դրվագ որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Նման հանցավոր սխեմայի առկայությունը, ինչպես նաև  հանգամանքը, որ նաև անձանց Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում են թույլտվության ժամկետները կեղծիքների միջոցով երկարացվել, հիմք է տալիս ողջամտորեն կարծելու, որ նկարագրված ապօրինի մեխանիզմները կարող են կիրառվել կամ կիրառված լինել հանրապետության այլ տարածքներում  ևս:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանին՝  որսորդական զենք պահելու և կրելու իրավասություն ունեցող անձանց՝ հանրապետությունից բացակայելու ընթացքում կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ չներկայանալու պայմաններում որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետների երկարացման հնարավոր այլ դեպքերի, հանգամանքների, նմանատիպ հանցավոր սխեմաների առկայությունն ստուգելու և արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: