Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը չի կայանա
Հասարակություն
17.03.2020 | 11:25ՀՀ Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայանա:
Դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է։ Պաշտպանական թիմը փոխանցել էր, որ իրենք մասնակցելու են նիստին և այսօր պիտի դատարան գային Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերը՝ Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն տալու:
Ըստ էության, այս միջնորդության քննարկումը հետաձգվեց:
Լիլիթ Շաբոյան