Բանկերի հաճախորդներն ահազանգում են՝ գործարքները մերժվում են

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

Հայաստանյան բանկերի մի շարք հաճախորդներ ահազանգում են Factor.am-ին՝ տեղեկացնելով, որ անհնար է անկանխիկ գործարքներ իրականացնել։ Խոսքը վերաբերվում է ոչ միայն, օրինակ, սուպերմարկետում վճարում կատարելուն, այլև բանկոմատից գումար կանխիկացնելուն։

Քաղաքացիները դժգոհում են, որ կանգնում են տհաճ փաստի առաջ՝ խանութներում առևտուր են անում, բայց անկանխիկ վճարումը մերժվում է, և ստիպված են լինում ձեռնունայն դուրս գալ խանութից։

Որոշ դեպքերում անգամ ժամանակավորապես զրոյացել են քարտային հաշիվները, ինչպես, օրինակ, Ինեկոբանկի մի հաճախորդի պարագայում։ Բանկից նրան հորդորել են չանհանգստանալ, ու թեև զրոյացած հաշիվը քիչ անց վերականգնվել է, այդուհանդերձ, գործարք այդպես էլ հնարավոր չի եղել իրականացնել։

Factor.am-ը Կենտրոնական բանկից մեկնաբանություն խնդրեց բողոքների վերաբերյալ։ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը պատասխանեց՝ չի կարող ասել, թե ինչ խնդիր կա, քանի որ գործ ունենք մասնավոր բանկերի հետ:

«Հստակ չեմ կարող ասել՝ խնդիրն ինչից է առաջացել։ Կարող է՝ մի բանկում խնդիր կա, մյուսում չկա, կարող է՝ դա նույնիսկ կախված է այն բանի հետ, որ վերջին օրերին սկսել են ավելի շատ անկանխիկ գործարքներ կատարել, և համակարգերում խնդիր է առաջացել։ Բայց կարող եմ ասել՝ համատարած, մասսայական նման խնդիր չկա, եթե լիներ, մենք դրա մասին կիմանայինք, որովհետև իրականացնում ենք մշտադիտարկում։ Հնարավոր են մասնավոր դեպքեր»,- ասաց Հարություն Բերբերյանը։

Նա քաղաքացիներին հորդորեց նման դեպքերում զանգահարել իրենց թեժ գծին, որտեղ յուրաքանչյուր դիմում անհատական ընթացք կստանա։

Հարկ է նկատել, որ թեժ գիծը աշխատում է մինչև 18։00-ն։