Լևոն Արոնյանի կնոջ վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
Հայ շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոլին, որը վթարի էր ենթարկվել, շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում: Այս մասին տեղեկացանք «Աստղիկ» ԲԿ-ից:
Արիանեն դեռևս վերակենդանացման բաժանմունքում է և պատրաստվում է որոշ վիրահատությունների:
Նշենք, որ Կաոլիի վարած մեքենան Սեբաստիա փողոցում բախվել էր կամրջի բետոնե հենասյանը: