Մի քանի ավիաընկերություններ կկրճատեն չվերթների հաճախականությունը Հայաստան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զվարթնոց» օդանավակայանում բոլոր նախատեսված չվերթները բնականոն հունով իրականացվում են, սակայն կան նախապես չեղարկված որոշ չվերթներ։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Արմենիա» միջազգային օդանավակայններ ընկերության հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը. «Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները, Երևան-Լիոն-Երևան, Ryan air-ի բոլոր չվերթները նախապես չեղարկվել են, իսկ մնացածներն իրականացվում են ըստ չվացուցակի։ Կան նաև մի քանի ավիաընկերություններ, որոնք նախատեսում են կրճատել չվերթների հաճախականությունը կոմերցիոն բնույթից ելնելով․ Qatar airways, Fly Dubay,  Belavia, Pegas Fly ընկերությունները իրենց ցուցակներում ճշգրտումներ են իրականացնում»։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ուղևորահոսքի նվազում կանխատեսվում է, սակայն այժմ հաշվարկված տվյալներ չունեն։

Ինչ վերաբերում է Հայաստան եկող չվերթների հետ կապված հատուկ միջոցառումներին, Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ առայժմ միայն Իտալիայից եկող չվերթների դեպքում են դրանք իրականացվել, սակայն չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում հատուկ միջոցառումներ սահմանվեն նաև մյուս չվերթներով եկող ուղևորների համար։

Նշենք, որ չվերթների փոփոխությունները կապված են Չինաստանում սկիզբ առած և տարբեր երկրներ ներթափանցած կորոնավիրուսի տարածման հետ։ Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այս քայլը կոմերցիոն բնույթ է կրում։

Մինչ այժմ Հայաստանում արձանագրվել է  Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսի 30 դեպք։

 

Անժելա Պողոսյան