Կորոնավիրուսի առաջ բոլորը հավասար են․ հայտնիներ, որոնք վարակվեցին COVID-19-ով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Շուրջ 140 հազար վարակակիր ու 5.100-ից ավելի մահացության դեպք։ Նոր տեսակի կորոնավիրուսն առայժմ նահանջելու միտում, կարծես, չունի։

Վարակակիրների թվում հայտնվել են ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ քաղաքական գործիչներ, մարզիկներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

Երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հայտնաբերվել ամերիկացի դերասան, պրոդյուսեր Թոմ Հենքսի և նրա կնոջ՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնի մոտ։ Դերասանն այդ մասին տեղեկացրել է Ինստագրամի իր միկրոբլոգում։ Նա գրել է, որ իր և կնոջ ինքնազգացողությունը վատացել է, մրսածություն են ունեցել, մարմնի ցավ և թեթև տենդ: Կասկածները փարատելու համար կորոնավիրուսի թեստ են հանձնել և արդյունքը դրական է եղել։ Կորոնավիրուսի վարակակիրների շարքում է հայտնվել նաև Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։ Նա կորոնավիրուսի ևս մեկ թեստ է անցել և սպասում է  ախտորոշման վերջնական պատասխանին։ Երեկ էլ տեղեկություն էր տարածվել, որ վիրուսով վարակվել է նաև նրա մամուլի քարտուղար Ֆաբիո Վայնգարտենը։

Ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի «Յուտա Ջազ» ակումբի բասկետբոլիստ Ռուդի Գոբերի կորոնավիրուսի թեստը երեկ նույնպես դրական է եղել։ Գոբերի վարակի հաստատումից հետո NBA-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կանոնավոր առաջնության խաղերն անժամկետ հետաձգվում են:

Հետաքրքիր է, որ վարակվելու մասին տեղեկանալուց առաջ բասկելտբոլիստը մամուլի ասուլիսի ընթացքում հումորով անդրադարձել է կորոնավիրուսի թեմային և դիտմամբ ձեռք տվել ասուլիսին ներկա լրատվամիջոցների բարձրախոսներին՝ իբր վարակելով դրանք:

Այսօր կորոնավիրուսի դեպք է հաստատվել նաև Լոնդոնի «Չելսիի» 19-ամյա հարձակվող Կալում Հադսոն-Օդոյի մոտ։ «Չելսիի» ողջ անձնակազմն ինքնամեկուսացվել է։

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դանիել Ռուգանին նույնպես կորոնավիրուսի վարակակիրների թվում է։ Ինչպես նա, այնպես էլ նրա հետ շփում ունեցած մարզիկները մեկուսացված են։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը։ Սոֆի և Ջասթին Թրյուդոներն ինքնամեկուսացել են: Կանադայի վարչապետը որևէ նախանշան չունի, սակայն դեռ 14 օր մեկուսացված կմնա:

Կորոնավիրուսի պատճառով երեկվանից կարանտինի մեջ են Նորվեգիայի թագավորն ու թագուհին։ Նշում է, որ կառավարության ուրբաթօրյա նիստը թագավորը տեսակապի միջոցով կանցկացնի։

Մի շարք երկրներում կորոնավիրուսի հաստատված դեպքեր են գրանցվել նաև գերատեսչությունների ղեկավարների մոտ։ Դրանց թվում է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը, Ավստրալիայի ՆԳ նախարարը, Ֆրանսիայի մշակույթի նախարարը, Իրանի փոխնախագահը, Զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների նախարարը, ինչպես նաև առևտրի և արդյունաբերության նախարարը։