Շտապօգնության երկու բժիշկ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»
Երևանի Շտապօգնություն ՓԲԸ-ի երեք աշխատակից մեկուսացվել է՝ կորոնավիրուսով վարակված անձանց հետ կոնտակտի մեջ լինելու պատճառով: Factor.am-ի այս տեղեկությունը հաստատեց Շտապօգնության կայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Ունենք կոնտակտային մի քանի բուժաշխատող, որոնց հետևում ենք: Մեկ բժիշկը տանն է, իսկ երկուսը Ծաղկաձորում են: Ուղղակի կոնտակտ է եղել, բոլոր պահպանիչ միջոցները պահպանել ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի երկու նոր դեպք կա։ Վարակակիրները շփում են ունեցել Էջմիածի այն քաղաքացու հետ, որի մոտ մարտի 11-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել։
Նարեկ Կիրակոսյան