Սա շատ լուրջ է, նման բան երբեք չէր եղել. Տաթևիկ Ռևազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Կիրակի Իտալիայից Հայաստան նախատեսված հատուկ չվերթի հետ կապված հարցերն են քննարկվում՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է այն կազմակերպել, որպեսզի հնարավոր վարակվածների կողմից հիվանդությունը փոխանցելու հավանակությունը նվազագույնի հասցվի: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:

Այլ երկրների հետ Հայաստանի օդային սահմանի փակման հարց դեռևս չի քննարկվում: Տաթևիկ Ռևազյանն ասաց՝ դա կարող է ավելի լրջացնել խնդիրը:

«Օդային սահմանը փակելը, թվում է, մեր բոլոր խնդիրները կլուծի, բայց դա կարող է խնդիրը լրջացնի: Որովհետև այս նույն ուղևորները, որ եկել են և վարակված են եղել, եթե նրանք տրանզիտով գային, շատ ավելի բարդ կլիներ իրավիճակը: Երբ մենք ունենք ուղիղ չվերթ, կարող ենք միջոցառումներ կազմակերպել օդանավակայանում, որպեսզի իրենք չխառնվեն մնացած ուղևորների հետ»,- նշեց նա:

Ստեղծված իրավիճակում, չվերթների չեղարկման պայմաններում Հայաստանի քաղավիացիայի կրած վնասների մասին հարցին կոմիտեի ղեկավարը պատասխանեց. «Դեռ վաղ է ասել վերջնական, թե ինչ վնասներ ենք կրելու, բայց սա շատ լուրջ է: Նման բան, երևի, երբևէ չի եղել ամբողջ աշխարհում»:

Մանրամասները՝ տեսանյութում: