Հայաստանում դատավորների շրջանում կոռուպցիան մտահոգիչ է. ԱՄՆ պետքարտուղարության զեկույց

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքերի ոլորտի խնդիրների մասին տարեկան իր զեկույցը, ուր անդրադարձել է  այս ոլորտում 2019 թվականի զարգացումներին. գրում է VOA-ն:

«Հայաստանում չկան հաղորդումներ քաղաքական բանտարկյալների կամ կալանավորվածների մասին, ասված է օրերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության 2019 թվականի Հայաստանում Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում: Որպես մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, զեկույցը մատնանշել է խոշտանգումները, ծանր բանտային պայմանները, կամայական ձերբակալությունները՝ չնայած դրա նվազեցման միտմանը, անկախ դատական համակարգի, սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, երեխաների շահագործման հետ կապված խնդիրներ: Զեկույցն ընդգծում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նախկին և ներկա պաշտոնյաների խախտումները բացահայտելու ուղղությամբ:

Հայաստանն ունի շարունակական կոռուպցիոն ժառանգություն բազմաթիվ ոլորտներում, նշված է զեկույցում: Գործող իշխանությունները կոռոպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն և միջոցներ են ձեռնարկում այն վերացնելու ուղղությամբ: Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, կոռուպցիայի վերացման վերաբերյալ, տեղական փորձագիտական շրջանակներն ընդգծում են հակակոռուպցիոն պայքարի հետագա իստիտուցիոնալիզացման անհրաժեշտության մասին: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրավական հետևանքներից խուսափելու համար պետությանը վերադարձված միջոցների կանոնակարգը պարզ չէ:

Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնում անկախ դատական համակարգի հետ կապված խնդիրների ու ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ: Դատական համակարգը զերծ է անկախությունից ու անաչառությունից, չի վայելում հանրային վստահություն: Զեկույցը հիշեցնում է տեղական հասարակական կազմակերպությունների մտահոգությունների մասին դատավորների վերահսկողության օբյեկտիվ չափանիշների բացակայության վերաբերյալ, հատկապես Բարձրագույն դատական խորհրդի ու Սահմանադրական դատարանի հարցում:

Պետքարտուղարության կարծիքով, ընդհանուր առմամբ գործող իշխանությունները հարգում են դատական համակարգի որոշումները, սակայն ըստ զեկույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ին հանրությանը հնչեցրած կոչը դատարանների արգելափակման մասին, որոշ շրջանակների կողմից որակվել է որպես ճնշում դատական իշխանության հանդեպ:

Զեկույցում մատնանշված խնդիրների շարքում է կանանց հանդեպ բռնությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների անարդյունավետ աշխատանքը: Զեկույցն ընդգծում է՝ կանանց նկատմամբ բռնությունները համատարած են, իսկ կանանց իրավունքների ու իրավահավասարության ոլորտի ակտիվիստները` դառնում են ատելության խոսքի թիրախներ: Վերջիներս քննադատվում են ՛՛հայկական ավանդական ընտանիքի ՛՛ հիմքերը խարխլելու ու ՛՛արևմտյան արժեքներ՛՛ տարածելու համար»,- ասված է գործակալության նյութում: