Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 5-րդ դեպքը. Առողջապահության նախարարությունը դեռ չի հաստատում (ԹԱՐՄԱՑՎԱԾ)

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության ևս մեկ դեպք։ Վարակակիրը շփում է ունեցել Իտալիայից վերադարձած Էջմիածնի քաղաքացու հետ։ Նա մասնակցել է նշանադրության արարողության, որին նաև վարակակիրն է ներկա եղել։ Այսպիսով, սա Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին լոկալ դեպքն է։

Տեղեկությունը Առողջապահության նախարարությունից ճշտելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան: ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը մոտ մեկ ժամ առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին թեստի պատասխանը ստացվել է մի քանի ժամ առաջ, այն բացասական է եղել: Դրանից հետո խոսնակից ավելի թարմ տեղեկություն ստանալու նպատակով մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ հայտնաբերված երեք վարակակրից մեկն Էջմիածնի քաղաքացի է։ Լուրը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հաստատեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Առավոտյան էլ շտապօգնության մեծաթիվ մեքենաներով մեկուսացվել են այն քաղաքացիները, որոնք վարակակրի հետ շփում են ունեցել։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի երեք նոր դեպք կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ վարակակիրներից երկուսը ՀՀ քաղաքացի են, երրորդը՝ Իտալիայի, որն աշխատում է Հայաստանում։

Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցված տվյալների համաձայն՝ Հայաստանում ընդհանուր թվով մեկուսացված է 57 քաղաքացի։ Նրանք գտնվում են Ծաղկաձորում։

Հ.Գ. Մեր հրապարակումից կարճ ժամանակ անց արդեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպքի մասին:

Նելլի Մելքոնյան