Աշխույժ, ժիր, համարձակ երեխա է. դպրոցի տնօրենը՝ դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա մասին

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա Նազելի Խաչատրյանը սովորում է քաղաքի Օյունջյան դպրոց-վարժարանում։ Factort.am-ի հետ զրույցում տնօրենը պատմեց, որ աղջիկը սովորում է 7-րդ դասարանում, որևէ բանով աչքի չընկնող, միջին առաջադիմությամբ աշակերտուհի է, աշխույժ ու ժիր երեխա: Տնօրենի հավաստմամբ՝ մայրը պարբերաբար հետաքրքրվել է երեխայով։

«Սկզբնական շրջանում ավելի ակտիվ էր, ծնողական ժողովներին էր գալիս: Ինքը թաղամասի բնակիչ է, դասղեկի հետ ամեն առավոտ միասին քայլելով կանգառ են եկել, նույն թաղից են։ Շփում եղել է, այնպես չէ, որ չի եղել»,- ասաց Օյունջյան դպրոց-վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը։

Նա նշեց, որ աղջիկը բացակայություններ չի ունեցել, միայն դեկտեմբերին է բացակայել, այն էլ՝ հիվանդության պատճառով։

«Բացարձակ չի բացակայել, ընդամենը դեկտեմբերին երկու շաբաթով, որի համար բժշկական թուղթ է բերել: Այն կցված է մատյանում»,- նշեց Հասմիկ Անդրիասյանը։

Տնօրենը հավաստիացրեց՝ որևէ տարօրինակ բան չեն նկատել աղջկա մոտ, կապտուկներ, ծեծի հետքեր չեն եղել։

«Այդ ընթացքում, երբ չեկավ ու բժշկի թուղթ բերեց, գունատ էր: Հարցրեցինք՝ ինչ է եղել, ասաց՝ հիվանդ էի, գունատությունը դեղերից է»,- ասաց Անդրիասյանը։

Հոր մահանալուց առաջ ու հետո էլ աղջկա մոտ վարքի փոփոխություն չի եղել, միշտ աշխույժ ու ժիր երեխա է եղել:

«Ընկերուհիների հետ էլ, որ խոսում ենք, ասում են՝ ինքը ընտանիքի մասին երբևիցե որևէ բան ո՛չ խոսել է, ո՛չ կիսվել: Ասենք՝ խոսել է, թե ինչ է ուզում դառնալ, դասերին պատրաստ եղել է հիմնականում, այնպես չի, որ բարձիթողի աշակերտ է եղել»,- պատմեց վարժարանի տնօրենը:

Նա հավելեց, որ ահազանգելու որևէ պատճառ չի եղել. «Ինքը նորմալ է, որևէ արտառոց բան չի եղել: Որ ասում են՝ ահազանգեք, ինչո՞ւ ահազանգենք։ Ահազանգող եղել է իր հորաքույրը, որը Ոստիկանություն է դիմել, թաղում եղել, տեսել է այն ժամանակ, ոստիկանությունը տարել, երկու օր պահել, նորից այդ մարդուն բաց է թողել»։

Ի դեպ՝ աղջկա եղբայրը նույնպես սովորել է Օյունջյան վարժարանում։ Երկու տարի առաջ ավարտել է 9-րդ դասարանը, հորաքույրները տարել են Ռուսաստան։

Տնօրենի խոսքով՝ եղբայրն ավելի մեղմ է բնավորությամբ. «Քույրն աշխույժ, ժիր երեխա է, աչքերիդ մեջ նայում էր համարձակ: Նրա համեմատ՝ եղբայրն ավելի խելոք էր»։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից Գյումրիի Ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով: Երեխան տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական» հիվանդանոց, հետո՝ Երևան:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ու կալանավորվել 28-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանել է, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը: Ըստ տեղեկությունների՝ տղամարդը եղել է մահացած կնոջ ընկերը, կենցաղային հողի վրա էլ դաժան ծեծի է ենթարկել կնոջն ու երեխային: Արդյունքում կինը մահացել է, աղջիկը՝ ծանր վնասվածքներ ստացել:

Դեպքի առթիվ մարտի 5-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով։

Էմմա Չոբանյան