Ավագանու նիստին իմ ասած «ստերջացումը» կտեսնեք Անի Խաչատրյանը պնդում է՝ բռնություն չի տարածել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 16:11
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է շուրջ 30 մլն դրամի հափշտակության գործով
01.07.2026 | 16:03
ՌԴ-ն գլխավոր սպառնալիքն է․ Ռյուտեն ներկայացրել է «ՆԱՏՕ 3.0» հայեցակարգը՝ Եվրոպայի ավելի մեծ ներգրավմամբ
01.07.2026 | 15:54
Ադրբեջանում հրեական համայնքների ղեկավարները դիմել են Իսրայելի Քնեսեթին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը
01.07.2026 | 15:52
ՆԳ նախարարի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
01.07.2026 | 15:45
Ապօրինի գույքի բռնագանձումը ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևոր գործիք է․ Նիկոլ Փաշինյան
01.07.2026 | 15:34
Ժողովրդի կամքը եղել է, որ ԲՀԿ-ն անցնի Խորհրդարան, որովհետև 4%-ը հաղթահարել է. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 15:26
Մերձմոսկովյան շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են
01.07.2026 | 15:17
ԱՄՆ-ն ու Իրանը Դոհայում անուղղակի բանակցություններ են վարում ավելի ցածր մակարդակով․CNN
01.07.2026 | 15:10
Երկու թեկնածու՝ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար // ՍԴ-ն այսօր խորհրդակցական սենյակ կգնա․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 15:05
ՔՊ քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 15:00
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
01.07.2026 | 14:51
Վան է այցելել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը
01.07.2026 | 14:44
Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. փոխարտգործնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:35
«Խնդրում ենք ընդունել Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան որոշում». կոչ՝ ՍԴ անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:28
Հայաստանում գազի գինը բնակիչների համար կմնա անփոփոխ
Բոլորը

Երևանում թափառող շների հարձակումների վերաբերյալ ֆեյսբուքում գրեթե ամեն օր լուսանկար կամ տեսանյութ է հրապարակվում: Նախօրեին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հարձակման է ենթարկվել ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի անչափահաս դուստրը: Դեպքից հետո Անի Խաչատրյանը ֆեյսբուքում սուր գրառում էր կատարել: Նա Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի աշխատակիցներին սպառնացել էր ստերջացնել նրանց, եթե  չստերջացված շուն տեսնի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցին հարող այգիների տարածքում:

Անի Խաչատրյանից  հետաքրքրվեցինք՝ արդյոք սա բռնության կամ ատելության խոսքի քարոզ չէ՞, այն պարագայում, երբ Ազգային ժողովն ատելության հրապարակային քարոզը քրեականացնող օրենքի ընդունումն է քննարկում: «Երբ երեխայիս անվտանգությունն է վտանգված, որպես ծնող ի՞նչ կերպ կարելի էր խոսել: Դա ատելության խոսք չէ: Այս ավագանու նիստին իմ ասած ստերջացումը կտեսնեք»,- ասաց Անի Խաչատրյանը:

Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ու տնօրենի պաշտոնակատարը հրաժարվում են մեկնաբանել ավագանու անդամի՝ իրենց ստերջացնելու մասին հայտարարությունը: Իսկ ահա ավագանու իշխանական խմբակցության ներկայացուցիչ Նուարդ Վարդանյանը կարծում է, որ գործընկերոջ խոսքը կոպիտ էր: Նուարդ Վարդանյանը միաժամանակ հիշում է, թե ինչպես «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր դրեց, երբ ֆեյսբուքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ենթադրյալ դստերն ուղղված ատելության քարոզ էր  իրականացրել:

«Ամեն քաղաքական գործիչ ունի իր խոսելաոճը, քանի որ խնդիրն առկա է, ես չեմ ցանկանում մեկնաբանել Անիի խոսքը: Սակայն, այո՛, խոսքը կոպիտ էր: Մենք թույլ չենք տա, որ երբևէ որևէ մեկը մեր քաղաքական թիմից ատելության խոսք տարածի, դա մեր սկզբունքներին դեմ է»,- ասաց Նուարդ Վարդանյանը:

Այնուհանդերձ իշխանական խմբակցության ներկայացուցիչը փաստում է, որ Երևանում առկա է թափառող կենդանիների խնդիրը: Օրերս ֆեյսբուքում օգտատերերի կողմից հրապարակվել էր տեսանյութ, թե ինչպես է Կասկադին հարող տարածքի բացօթյա սրճարաններից մեկում շների ոհմակ շրջում և հարձակվում տարեց մի անցորդի վրա:

«Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի շուրջ աղմուկը միայն փողոցներում առկա վտանգավոր շների առկայությամբ չի ավարտվում: «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը պնդում է, որ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Աղաբեկյանը և փոխտնօրենը  նախկին ոստիկաններ են, իսկ կառույցի քարտեզագրող-հսկիչն էլ «Կարգին հաղորդման» դերասաններից  Աշոտ Մելոյանն է:

Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ում  Factor TV-ի այցելության պահին տեղում էր միայն Աշոտ Մելոյանը: Նա հրաժարվեց հարցազրույցից, սակայն նշեց, որ աշխատանքի ընդունվել է հայտարարությամբ:  Իսկ ահա տնօրենի պաշտոնակատարն այս տեղեկությունների վերաբերյալ փոխանցեց. ««Կարգին հաղորդումից» դերասան է ընդունվել, թե չի ընդունվել՝ ես չգիտեմ, ես «Կարգին հաղորդման» դերասաններին չեմ ճանաչում։ Իսկ որտե՞ղ է գրված, թե մեզ մոտ ով պետք է ընդունվի, ով՝ ոչ։ Ձեր ասած «Կարգին հաղորդման» դերասանն այնպիսի աշխատանք է կատարում, որը նեղ մասնագե՞տ է պահանջում։ Այս հիմնարկում նեղ մասնագետներ միայն բժիշկներն են։ Այո՛, մեզ մոտ Աշոտ Մելոյան անուն ազգանունով աշխատակից կա»,- ասաց տնօրենի պաշտոնակատարը։

«Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Աղաբեկյանը  նախկինում Ոստիկանությունում  աշխատելու մասին տեղեկությունը հերքեց:

Անդրադառնալով  «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի աշխատակիցներին ստերջացնելու մասին իր գրառմանը՝ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ամեն դպքում սրբագրեց իր  հայտարարությունը՝ ասելով, որ այն փոխաբերական իմաստով է ասել. «Ես մարդուն չեմ կարող ֆիզիկապես ստերջացնել: Ավագանու նիստին այդ մասին խոսելու եմ, դա փոխաբերական իմաստով եմ ասել, երևի, չակերտներն էին պակասում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան