«Ես արմավիրցիների հավեսը չունեմ, դա իրանց պրոբլեմն ա»․Արմավիրի քաղաքապետը՝ հրդեհի հետևանքով անօթևան մնացած արմավիրցիների մասին

Լուրեր

04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
Բոլորը

Արդեն 10 օր է, Արմավիրի ծայրամասում, Սիլիկյան փողոցում գտնվող հրդեհված շենքի բնակիչները վրանում են գիշերում։ 11 ընտանիքներ՝ 20-ից ավելի հոգի, տեղավորվել են մեծ՝ 7 մետր երկայնքով և 5 մետր լայնությամբ վրանի տակ։ Վրանը վարձակալել են մասնավոր անձից, շաբաթը 40 հազար դրամով։ Այդ 40 հազարը հավաքում են վրանի բնակիչները քաղաքապետարանի կողմից յուրաքանչյուր ընտանիքին միանվագ տրամադրած 60,000 դրամ գումարներից։

«Կարմիր խաչը» մարդկանց բացովի մահճակալներ է տրամադրել և տաք ծածկոցներ։

Առաջին մի քանի օրը նրանք հիմնականում դրսում էին անցկացնում, բայց երեկվանից ցրտեց։ Վրանն այլև դատարկ չի լինում։ Հատկապես ծերերը գիշեր-ցերեկ այստեղ են։ Շորերով քնում, շորերով արթնանում են։ Այսօր Արմավիրում ցուրտ է։

«Ամբողջ օրը վրանում պառկած ենք», – ասաց բնակիչներից մեկը։ Տարրական հարմարություններ վրանում չկան։ Մարդկանց մեծ մասը գնում են հարևանների տներ՝ հագուստ փոխելու, լվացվելու, կամ հեռախոսները լիցքավորելու։

Այսօր տաքանալու համար նաև վառարաններն են տեղադրել, բայց նոր հրդեհից զգուշանալով՝ վառարանների մոտ անընդհատ հերթապահություն է սահմանվում։ Factor.am-ը անօթևան մնացած բնակիչներից հետաքրքրվեց, թե Արմավիրի քաղաքապետարանը բացի 60 հազար դրամ միանվագ գումարից որևէ այլ աջակցություն ցուցաբերել է: Հրդեհից տուժած բնակիչներից Անուշ Բաղդասարյանը պատասխանեց․«Սպորտդպրոցից դոշակներ էին սպորտային բերել՝ «մատեր», էն էլ եկան հետ վերցրեցին։ Մնացել ենք բարի մարդկանց, հարևանների հույսին։ Մեկը մի քիչ կարտոշկա ա բերում, մեկը «զակատ» արած բանկա»։

Այսօր վրանի բնակիչների հետ կապվել են Արմավիրի թիվ 10 դպրոցից, կանչել են «օգնություն» ստանալու։ Նրանք գնացել են դպրոց և փոշմանած հետ են վերադարձել։

« Մեզ ասեցին, որ ինչ -որ բարերար շորեր է բաժանելու։ Մի քանի արդեն բացած տոպրակ շորեր տվեցին ու թաքուն մեզ նկարում էին։ Մենք նկատեցինք, որ նկարում են, տոպրակները իրենց շպրտեցինք ու հետ եկանք։ Հասկացանք, որ դժբախտության մեջ ենք, բայց հո «բոմժ» չենք, որ մեզ նկարեն, խայտառակ անեն»,- վրդովված պատմեց Անուշ Բաղդասարյանը։

Պարզվեց, օգնություն բաժանողը Արմավիրի սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցող «Աս» ՀԿ-ն է եղել։ ՀԿ նախագահ Նարինե Ավետիսյանը factor.am-ին պարզաբանեց, որ լուսանկարները անհրաժեշտ են եղել իրենց ամերիկյան բարեգործական կազմակերպությանը ներկայացնելու համար, որը նման պահանջ է դնում իրենց առաջ։ Նարինե Ավետիսյանը ևս վիրավորված էր։ «Նրանք տոպրակները նետեցին մեր դեմքին ու գնացին։ Մեր կազմակերպությունը օգտագործած շորեր և կոշիկներ, անկողնային պարագաներ է բաժանում անապահովներին, բոլորը՝ լավ վիճակում։ Իսկ լուսանկարները մենք տեղադրում ենք մեր ֆեյսբուքյան էջին։ Մենք 8 մանկապարտեզների հագուստ և գույք ենք տրամադրել, մենք նպատակ չունեինք մարդկանց վիրավորելու, նրանց վիճակի մեջ մտնում ենք», – ասաց նա։

Քաղաքապետարանից հրդեհից տուժած արմավիրցիներին հորդորել են վարձակալությամբ բնակարաններր գտնել, տան տերերի հետ պայմանագրեր կնքել ու նոր միայն գալ գումարի հետևից։ Յուրաքանչյուր ընտանիքին խոստացել են 50-ից 80 հազար դրամ տրամադրել՝ ըստ անդամների թվի։ 4 ամիս էլ փոխհատուցելու են նրանց կոմունալ ծախսերը։

«Ստացվում ա, պետք է «նիսյայով» տուն գտնենք, պայմանագիր ստորագրենք։ Ոչ ոք տենց չի համաձայնվում։ Ես դիմել եմ անշարժ գույքի գործակալություն։ Ասել են՝ չենք կարող օգնել, ոչ ոք չի ուզում այդ պայմանով իր բնակարանը տա։ Լավագույն դեպքում դատարկ, առանց «վեշի» տներ են տալիս։ Իսկ նորմալ տների տերերը մեզ տեսնում, ներս չեն թողնում։ Մենք դիմեցինք այսօր քաղաքապետին, որ իմանանք, ինչ անենք, մեզ ասեցին՝ նա գործուղման է, կվերադառնա մեկ ամսից։ Մենք ստեղ թափառում ենք, իսկ մեր քաղաքապետը հանգստանում է դրսերում»,- վրդովվեց Անուշ Բաղդասարյանը։

 

 

Ի՞նչ ժամկետում կլուծվեն արմավիրցիների խնդիրները, դեռ որքա՞ն ժամանակ են մարդիկ մնալու դրսում։ Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից, ով լսելով մեր հարցերը՝ բառացի հետևյալ պատասխանը տվեց. «Ես արմավիրցիների հավեսը չունեմ, իրանց զահլան չունեմ, դա իրանց պրոբլեմն ա»:

Այս «սպառիչ» պատասխանից հետո քաղաքապետն անջատեց հեռախոսը։

Սյուզան Սիմոնյան