Ոչ մի արտառոց բան չունենք, համեցե՛ք Ծաղկաձոր. Ռոմանոս Պետրոսյան

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Ծաղկաձորում արևային, ջերմ եղանակ է, տուրիստները բավական շատ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված հանգստավայրային քաղաքում տիրող իրավիճակին՝ վստահեցրեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Երեկ երեկոյան եմ շրջել քաղաքում, հյուրանոցներում բավական շատ ամրագրումներ են եղել կանանց տոնին: Կարող եմ ասել, որ առաջին օրը, այդ մի փոքրիկ խուճապային տրամադրությունները որ ունեցանք, լիարժեք կասեցվեցին, չեզոքացվեցին: Այս պահին Ծաղկաձորն իր բնականոն կյանքով ապրում է»,- ասաց մարզպետը:

Պետրոսյանն ասաց՝ Ծաղկաձորի քաղաքապետը Մարտի 8-ին ծաղիկներով գնացել է «Գոլդեն Փելես» և շնորհավորել կարանտինում գտնվող կանանց տոնը:

«Որևէ արտառոց բան չունենք Ծաղկաձորում, այնպես որ՝ համեցեք Ծաղկաձոր»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանում հաստատվեց նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Վարակակիրն Իրանից հատուկ չվերթով ժամանած Հայաստանի քաղաքացի էր։ Օդանավում նրա հետ շփում ունեցած անձանց նույն օրը մեկուսացրին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Ընդհանուր թվով մեկուսացվեց 31 անձ։