Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, իր մերձավորներին ցուցում է տվել «BMW X6» հափշտակել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 2020թ. մարտի 6-ին որոշում է կայացվել Ա.Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 38-131-րդ հոդվածի 1-ին մասով և 38-176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգարվել այն առերևույթ հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար, որ նա իր մերձավորներ Ս.Կ.-ին, Ե.Ե.-ին, և Ա.Խ.-ին և ոմն Ա.-ին 2016թ. ամռանը ցուցում է տվել նախկին մերձավոր Է.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 11.900.000 ՀՀ դրամին համարժեք, 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան խմբով, բռնության գործադրմամբ բացահայտ հափշտակել, որից հետո հիշյալ անձինք, Ա.Վ.-ի կողմից նախապես կազմված  խմբով, նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Բուռնազյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել են նշված ավտոմեքենան, այնուհետև Է.Ա.-ի կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել վերջինիս, գցել գետնին, ապա, բացահայտ հափշտակելով հիշյալ ավտոմեքենան, հեռացել են:

Այնուհետև՝ 2019թ. ամռանը, Ա.Վ.-ն եղբոր որդուն՝ Ա.Վ.-ին, հանձնարարել է իր նախկին մերձավոր Է.Ա.-ին բացահայտ առևանգել և բերել իր տուն, որի կատարման նպատակով Ա. Վ.-ն Է.Ա.-ի բնակության վայրի մոտ հանդիպել է վերջինիս և խաբեությամբ Ա.Վ.-ի հետ զրուցելու նպատակով նրա տուն գնալու վերաբերյալ առաջարկ կատարելով, մոլորեցրել է Է.Ա.-ին և չարաշահելով նրա վստահությունը ու վերջինիս բացահայտ առևանգելով՝ տեղափոխել է Ա.Վ.-ի՝ Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող առանձնատուն, որտեղ Ա.Վ.-ի ցուցումով նա իր կամքին հակառակ տևական ժամանակ պահվել և բռնության է ենթարկվել:

Բացի այդ, Ա.Վ.-ն, Է.Ա.-ի հետ տևական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, հանձնարարել է ապօրինաբար դիտավորությամբ Է.Ա.-ին զրկել կյանքից, որի կատարման նպատակով նա 2020թ. մարտի 04-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բուռնազյան փողոցով երթևեկող ավտոմեքենայի սրահից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Է.Ա.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, մոտ տարածությունից, հրազենից կրակոցներ են արձակել Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց կանգնած Է.Ա.-ի ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակից  վնասվածքներ են ստացել վերջինս և արհեստանոցում գտնվող Մ.Մ.-ն, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել նույն արհեստանոցում գտնվող այլ անձանց կյանքի համար, սակայն կրակոցներ արձակած անձը, իր կամքից անկախ հանգամանքներով,  հանցագործությունն ավարտին չի հասցրել ու նշված մեքենայով հեռացել է:

2020թ. մարտի 8-ին Ա.Վ.-ի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

2020թ. մարտի 5-ին առերևույթ հանցագործություններ կատարելու համար վերջինիս եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն  առևանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ)  3-րդ մասի 1-ին կետով, և նույն օրը վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց  կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանի կողմից ներկայացված միջնորդությունները մերժվել են, որի հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: