«Ոչ»-ի հուղարկավորությունը խորհրդանշական իմաստ է կրում, անհանգստանալու կարիք չկա․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քանի մոտենում է ապրիլի 5-ը՝ սահմանադրական հանրաքվեի օրը, իշխանության ներկայացուցիչներն ավելի են ակտիվանում։ Վաղը ևս քարոզչական աշխատանքներում կներգրավվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանդիպումներ ունենալով Սյունիքի մարզի Ագարակի, Մեղրիի, Քաջարանի, Կապանի ու Տեղ գյուղի բնակիչների հետ։

«Ոչ»-ի կողմից այս ընթացքում դժգոհում են, որ արդեն երկրորդ անգամ «Ոչ»-ի հուղարկավորություն է կազմակերպվել։ Պատասխանատու են համարում իշխանությանը, որ կիրառվում են հակաքարոզչության «անփառունակ մեթոդներ»։ Այդպես, ըստ նրանց, իշխանության կողմնակիցները ծաղրում են թաղման ծեսը և դրանից հաճույք են ստանում», այդպես ասել է «ՈՉ» քարոզչական կողմի մասնակից, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Ղազարյանը Factor TV-ի հարցազրույցում, մեկնաբանելով իրենց ուղղվող մեղադրանքները, ասում է՝ պետք չէ պարզունակ մոտենալ հարցին․ «Ու պատկերացնենք էդ «Ոչ»-ի հուղարկավորությունը էն իմաստով հասկանալ, որ ով ոչ ասեց, ապա իրեն կհուղարկավորենք, ապա միգուցե դա անհանգստանալու տեղիք է տալիս, որովհետև մենք էլ ենք դեմ ցանկացած բռության։ Այդ երևույթները խորհրդանշական իմաստ են կրում իրենց մեջ, սարսափելի բան չկա։ Ես կողմնակից չեմ նման դրսևորումների, բայց չեմ գտնում այդտեղ այնպիսի բան է եղել, որ կարելի է անդրադառնալ այդ հարցին։ Ես մեր թիմի մեջ չեմ գտել մեկին, որը ոգևորված է նման դրսևորումներով, քաղաքացին եթե ազատ է մետրոյի մեջ բուկլետը նետելու վարչապետի ուղղությամբ, ապա ինչո՞ւ նույնքան ազատ պիտի չլինի մյուս քաղաքացին։ Սպառնալիք չկա։ Խորհրդանշական քայլ է»,- ասաց Հովիկ Աղազարյան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան