Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ քաղաքացին դեռ հիվանդանոցում է, գանգատներ չունի

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ միակ քաղաքացին առայժմ հիվանդանոցում է, սակայն իրեն լավ է զգում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նրա խոսքով՝ հիվանդը ջերմություն, որևէ այլ գանգատ չունի: «Պետք է թեստ արվի, հասկանալու համար՝ վիրուսն անցե՞լ է, թե՞ ոչ։ Դրանից հետո մի հատ էլ պետք է թեստը կրկնել, և դրանից հետո, եթե թեստը բացասական լինի, դուրս կգրվի»,- ասաց Նիկողոսյանը։

ԱՆ խոսնակը տեղեկացրեց, որ մինչև այժմ սա Հայաստանում գրանցված կորոնավիրուսի միակ դեպքն է։

Նշենք, որ հիվանդի կինը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում է՝ մեկուսացված մյուս անձանց հետ։ Նրանցից ոչ մեկի մոտ առայժմ վարակը չի հայտնաբերվել։

«Մի քանի օրից՝ թեստից հետո, իրենք էլ դուրս կգան կարանտինից»,- նշեց ԱՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակի առաջին և դեռևս միակ դեպքը գրանցվել է փետրվարի 28-ին, Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին Թեհրանից։ Նրա հետ նույն ինքնաթիռում գտնվող 32 քաղաքացիները մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։

Նշենք նաև, որ մարտի 7-ի դրությամբ՝ կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական եղել է միայն մեկ՝ վերը նշված դեպքը։