Եթե անգամ այդ քաղաքական ուժը 2018-ին մերժվել է, մենք չենք կարող արգելել. Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի այցերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Որևէ մեկը չի կարող արգելք դնել միջազգային կառույցների հետ քաղաքական գործիչների հանդիպման վրա, եթե անգամ այդ քաղաքական ուժը 2018 թվականի գարնանը մերժվել է ժողովրդի կողմից: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցին:

«Արգելելու միտում կամ ցանկություն չկա: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը քրեական գործի որոշակի շրջանակում բացակայել է ՀՀ-ից: Հուսամ, որ որևէ օրենք չի խախտվել, և եթե եղել է, իրավապահ մարմինները կարձագանքեն»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի այս այցերի համատեքստում հարց է բարձրացվում, թե ինչու է ակտիվ քաղաքականությամբ զբաղվում, երբ պետք է իր ղեկավարման շրջանի չարաշահումների համար պատասխան տա, Լիլիթ Մակունցն ասաց. «Ես չեմ կարող արձագանքել եվրոպական կառույցների անունից»:

Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի մասին տարածված մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նա խոսել է Հայաստանում առկա խնդիրներից, մասնավորապես՝ ժողովրդավարության և ներքաղաքական զարգացումների մասին:

Հարցին՝ սա մտահոգիչ համարո՞ւմ է, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Մտահոգիչ չէ, ինչո՞ւ պետք է մտահոգիչ լինի: ՀՀ-ն ունի իր քաղաքական օրակարգը, որով շարժվում ենք: Ինչո՞ւ պետք է մեզ մտահոգի, թե առանձին կուսակցության ներկայացուցիչն ինչ է խոսում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան