Գյումրիում մեկնարկել է «Այո»-ի նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլը. «Ոչ»-ը դեռ պասիվ է

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը Գյումրիում մի քանի օր է՝ մտել է ակտիվ փուլ։ Քաղաքի տարբեր հատվածներում փակցվել ու փակցվում են նախընտրական քարոզչական պաստառները, շտաբները գործում են, սկսվել են քաղաքացիների հետ հանդիպումները: «Ոչ»-ը քարոզչական շտաբներ դեռ չունի:

Նշենք, որ Շիրակի մարզում ձևավորված է տարածքային ընտրական չորս հանձնաժողով՝ թիվ 30, 31, 32, 33։ Մարզում «Այո»-ի նախընտրական քարոզարշավն ու շտաբի աշխատանքը համակարգելու են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Շիրակի մարզից ընտրված պատգամավորներն ու մարզպետը։

Մասնավորապես, թիվ 30 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մարմաշեն, Արփի, Ամասիա, Աշոցք, Առափի, Հայկավան, Ոսկեհասկ, Սարապատ համայնքները, քարոզչական աշխատանքների պատասխանատուն պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։ Թիվ 31 ընտրատարածքի պատասխանատուն, որն ընդգրկում է Գյումրի քաղաքը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն է։ Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը պատասխանատու է թիվ 32 ընտրատարածքի համար. այն ընդգրկում է Գյումրու որոշ հատվածներ ու Ախուրյան համայնքը։ Մեկ այլ պատգամավոր՝ Սոֆիա Հովսեփյանն էր կհամակարգի Անիի ու Արթիկի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 33 ընտրատարածքը։

Թիվ 31 ընտրատարածքն ընդգրկող Գյումրիում նախընտրական քարոզարշավի բուն գործընթացը սկսվել է մարտի 7-ից, բացվել է երկու գրասենյակ: Այս ընտրատարածքում աշխատանքների համար պատասխանատու, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ օգտագործելու են քարոզչական բոլոր գործիքները՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։

«Բոլոր գործիքները, որ կան քարոզչություն իրականացնելու, մենք փորձելու ենք օգտագործել: Իհարկե, ամենակարևորը քաղաքացու հետ հանդիպումն է տարբեր ձևաչափերով, էլեկտրոնային գործիքներով տեղեկատվություն ներկայացնելը, փորձելու ենք տարբերակված մոտեցումներով, տարբեր գործիքակազմերով մարդկանց ներկայացնել մեր մոտեցումները»,- ասաց Շիրակի մարզպետը։

Նա նաև նշեց, որ քաղաքացիների շրջանում հետաքրքրություն կա հանրաքվեի նկատմամբ։

«Իհարկե, մեր խնդիրն այդ հետաքրքրությունը և հիմքերը, այն, ինչի համար այս փոփոխությունները կարևոր են, այդ ամենը շատ ավելի լայն շրջանակի ներկայացնելն է: Հետաքրքրություն կա, մոտեցում կա, բայց նաև պարզ է, որ հանրաքվեն մասնակցության առումով բավական լավ աշխատանք է պահանջում, որ հնարավորիս շատ մարդկանց խնդիրները, խնդրակազմերը և հանրաքվեով առաջարկվող լուծումները պարզ լինեն»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Շիրակում «Ոչ»-ի քարոզչական շտաբի բացման ու գործունեության մասին հարցին ի պատասխան՝ մարզպետն ասաց, որ որևէ տեղեկություն չունի:

Ինչ վերաբերում է քարոզչական աշխատանքներին իր մասնակցությանը, Տիգրան Պետրոսյանն ասաց, որ պաշտոնով պայմանավորված՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու է ոչ աշխատանքային ժամերին։

«Քարոզչությունը պատրաստվում եմ իրականացնել շաբաթ, կիրակի օրերին և, իհարկե, ոչ աշխատանքային ժամերին՝ ավելի շատ աշխատանքային հանդիպումների ձևաչափով, թիմակիցների հետ քարոզչական գործունեություն իրականացնելով: Իսկ մեր մարզ վարչապետի այցի օրերին արձակուրդ եմ վերցնելու»,- վստահեցրեց Տիգրան Պետրոսյանը։

Նշենք նաև, որ ընդհանուր առմամբ, Գյումրիում ձևավորված է 82 տեղամասային կենտրոն, ընտրողների նախնական թիվը 123.000 է։

Էմմա Չոբանյան