«Մեզ կոշիկի տուփ են տվել, մեջը կտրտված երեխայի դի». ապօրինի որդեգրման գործով բողոքող ծնող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
09.03.2020 | 12:12Ապօրինի որդեգրման գործով իրավապահներին դիմած մայրերից Նաիրա Այվազյանի գործով կատարվել է արտաշիրիմում: Կինն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երեխան եղել է իր երկրորդը, ծնվելուց հետո ճիչը լսել է, բայց այլևս չի տեսել երեխային. «Մեզ կոշիկի տուփ են տվել, մեջը երեխայի կտրտած, սևացած մարմին ու ասել են Ձեր երեխան է: Բայց չափերը չեն համապատասխանել իմ ունեցած երեխայի չափերին»:
Կնոջ փաստաբան Մարատ Կոստանյանը հայտնեց նաև, որ մայրը դեռ տուժող չի ճանաչվել, սպասում են դիակի փորձաքննության արդյունքներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան