Սերժ Սարգսյանին շուրջերկրյա ճանապարհորդություն եմ ցանկանում, քանի դեռ հնարավորություն ունի. Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
Բոլորը

Այսինքն՝ մենք պետք է սահմանները փակենք ու ասենք, որ մերժված քաղաքական գործիչներն իրավունք չունե՞ն լքել ՀՀ սահմանները, իսկ նրանց հետ հանդիպել ցանկացողների փոխարեն էլ որոշենք, որ չպե՞տք է հանդիպեն մերժված քաղաքական գործիչների հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի մասին:

«Ինձ թվում է, որ դա տրամաբանական չի լինի: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է անձը բացակայել երկրից, եթե ստորագրություն է եղել չհեռանալու մասին, ապա այդ հարցի հասցեատերը մենք չենք, և դրա պարզաբանումները, հուսով եմ, տրվել են համապատասխան քննություն իրականացնող մարմնի կողմից: Մնացածը հանդիպող կողմերի կամքի վրա է, մենք ո՛չ գործիքակազմ ունենք, ո՛չ էլ ցանկություն դրան միջամտելու համար»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք այդտեղ միտում չի տեսնում՝ հաշվի առնելով, որ այդ հանդիպումներից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով՝ «Չուրախանաք, վերադառնում ենք», Սուրեն Գրիգորյանն արձագանքեց. «Եթե ես պարոն Աշոտյանի բոլոր գրառումներից հետո միտումներ տեսնեմ, երևի ամբողջ օրը պետք է այդ միտումների մեկնաբանությամբ զբաղվեմ, ոչ թե իմ աշխատանքով»:

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ նշեց. «Ես Սերժ Սարգսյանին ցանկանում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ նա դրա հնարավորությունն դեռ ունի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան