Սեբաստիա փողոցում 4 մեքենա է բախվել. կա 2 զոհ, 2 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Մարտի 8-ին, ժամը 00:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ «999» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Accord» (վարորդ՝ Արսեն Ս., ծնված 1987 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Հայկ Կ., ծնված 1995 թ.), «Nissan Murano» (վարորդ՝ Հովհաննես Յ., ծնված 1982 թ.) և «Mercedes-Benz S» (վարորդ՝ Սեդրակ Ս., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:

«Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արսեն Ս.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր Արթուր Հ.-ն (ծնված 1986 թ.) և վարորդներ Սեդրակ Ս-ն և Հայկ Կ-ն տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները Հայկ Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Սեդրակ Ս.-ն ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Արթուր Հ.-ն հիվանդանոցում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai Accord» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները և կատարել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ: