Հողաշերտի փլվածք Ներքին Չարբախ թաղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ, մարտի 8-ին, ժամը 20:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի գերեզմանատան մոտակայքում 2 քաղաքացի արգելափակվել են 3-4 մ խորությամբ փորված փոսում՝ 1 մ հողաշերտի տակ:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է,որ Ներքին Չարբախ 1-ին և 11-րդ փողոցների խաչմերուկում ջրագծի անցկացման համար փորված մոտ 4 մ խորությամբ փոսի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. Գարեգին Մ.-ն (ծնված 1968 թ.) և Գագիկ Ղ.-ն (ծնված 1982 թ.) հայտնվել են փոսում՝ մոտ 1 խմ հողաշերտի նստվածքի տակ:

Փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել Գարեգին Մ.-ի և Գագիկ Ղ.-ի դիերը: Բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մահացածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Փրկարարներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում: