ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Այն, ինչ պետք է աներ իշխանությունը, ծանրացել է հասարակության ուսերին. Վահան Արծրունին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

«Մարդիկ հիմա պետք է հանգիստ կյանքով ապրեին, շարժվեին դեպի երջանիկ երկրի, երջանիկ քաղաքացու ապագան, բայց հեղափոխական տարերային, փաթորկուն իրավիճակները այնքան շատ են, որ դա մնում է հեռավոր նպատակ»,- Factor TV-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում տեսակետ է հայտնում երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին:

Խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին՝ պարոն Արծրունին շեշտում է, որ հանրությունն ապակողմնորոշված է, չունի իդեաներ, ուստի տեղի է ունենում հստակ բևեռացում. «Մենք բոլորս մեր գործողությունները պետք է համապատասխանեցնենք «Այո կամ ոչ»-ի դոկտրինին։ Մարդիկ պետք է մտածեն՝ «այո»-իստ են, թե «ոչ»-իստ, խոսում են հեղափոխության օգտի՞ն, թե՝ ոչ: Հեղափոխությունն ավարտվել է, պարոնա՛յք. դուք եկել եք իշխանության և պարտավոր եք իրացնել ձեր իշխանությունը՝ անսահմանափակ լծակներով, աշխատե՛ք, ինձ պետք չէ վերադարձնել այն ընթացքին, որը բերեց ձեզ իշխանության»:

Կոմպոզիտորի համոզմամբ՝ պետք է ժողովրդին հստակ բացատրվեր՝ ինչի համար են հարկավոր սահմանադրական փոփոխությունները, բայց մինչ այդ իշխանության գալուց անմիջապես հետո նաև դատական համակարգում պետք է լյուստրացիա իրականացվեր. «Այն, ինչ պետք է աներ իշխանությունը հեղափոխությունից հետո, ծանրացել է հասարակության ուսերին: Այսինքն՝ հասարակությունը պետք է լուծի այն խնդիրը, որը գլոբալ առումով չի լուծել իշխանությունը»:

Վահան Արծրունին խոսում է նաև իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին՝ նկատելով, որ նրանց միջև չկա երկխոսություն, փոխարենը երկու կողմից էլ պարբերաբար հնչում են փոխադարձ մեղադրանքներ, իսկ գաղափարական բանավեճ այդպես էլ տեղի չունենում:

«Այսօրվա պաշտոնյաներից համակրում եմ միայն Փաշինյանին. մեր աչքի առաջ նա որոշակի ճանապարհ անցավ, և բնական է, որ ձեռք բերեց վստահություն, բայց դա չի նշանակում, որ այդ վստահությունը տարածվում է ամբողջ իր կաբինետի վրա, մանավանդ, որ այնտեղ կան պերսոնաժներ, որոնք պարզապես զավեշտալի են»,- ասում է մեր զրուցակիցը:

Կոմպոզիտորի կարծիքով՝ փոխվել են միայն բուրգի վերին հատվածները, իսկ համակարգն ամբողջությամբ հին է, ռեժիմական. «Դրա փայլուն օրինակը մշակույթի նախարարությունն է: Մենք տեսանք, որ խնդիրը ղեկավարի մեջ չէր: Նախարարության 130 հոգանոց անձնակազմը, որն արցունք էր թափում Արմեն Ամիրյանի հեռանալու համար, հիմա մնացել և աշխատում է համակարգում: Համոզված եմ, որ այդ մարդիկ նույն արցունքները թափել են, օրինակ, Մակունցի հեռանալուց հետո, հիմա էլ իրենց հավատարմության երաշխիքն են հայտնել սուպերնախարարության ղեկավարին: Այսինքն՝ կադրային կարևորագույն խնդիրը մնում է չլուծված: Նրանց չի ասվել՝ դուք ծառայել եք նախորդ հանցավոր, դատապարտելի համակարգին, և ձեր ծառայությունների կարիքն այլևս չկա»:

Աննա Բաբաջանյան