Աիդա ջան, խնդրում եմ՝ իմ ծառին տիրություն կանես. Փաշինյանը Դենդրոպարկում մայրի տնկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով: Տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում:

«Սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ և եզակի վայրերից է: Այս ճանապարհի վատ լինելու պատճառով զբոսաշրջիկների հոսքը դեպի այս կարևոր վայր արգելակվում էր: Տարեկան այստեղ այցելում էր 25 հազար մարդ, հիմա հաշվարկներ կան, որ այդ թիվը կաճի 10%-ով: Այս ճանապարհը կառուցելով՝ տնտեսական շղթայական էֆեկտ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ներքին տուրիզմի 43 % աճ է գրանցվել, իսկ արտերկրից Հայաստան է ժամանել 1,9 մլն զբոսաշրջիկ:

«Սա նշանակում է, որ մենք մեր ազգային անվտանգության մակարդակն ենք բարձրացրել, որովհետև ամեն քաղաքացի, որքան ավելի մանրամասն է ճանաչում սեփական հայրենիքը, այնքան նրա ընկալումը փոխվում է այդ հայրենիքի նկատմամբ»,- նշել է վարչապետը:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Դենդրոպարկ՝ ծանոթացել այստեղ առկա ծառատեսակներին, ապա մայրի ծառի սերմ ցանել, որը կտնկի հոկտեմբերի 10-ին՝ 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում: Վարչապետը մեր բոլոր հայրենակիցներին կոչ է արել հետևել իր օրինակին, ցանել սեփական ծառի սերմն ու տնկել այն:

ՀՀ վարչապետին է միացել նաև Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Աիդա Աղաջանյանը, ով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նամակ է գրել ամբողջ Հայաստանում ծառեր տնկելու անհրաժեշտության մասին: Աիդա Աղաջանյանը ցանել է հացենի ծառի սերմ: Իրենց սերմերն են ցանել նաև Տարածքային կառավարման և զարգացման, Շրջակա միջավայրի նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով՝ 10 մլն ծառ տնկելու գաղափարը կապված է 10 մլն աշխարհասփյուռ հայերի հետ: Նախարարը նշել է, որ մինչ այժմ մեզ միավորող տարբեր խնդիրներ են եղել, այժմ մեզ նոր կյանք տալու, միավորող նոր բան կա և առաջարկվում է, որ ամբողջ աշխարհի հայերը մասնակցություն ունենան այս նախաձեռնությանը:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Ընդ որում կարելի է որևէ հարազատի, սիրած մարդու, ծնողի, նախնիների անունով ծառ տնկել: Սրա մեջ հոգևոր, քաղաքացիական, ազգային բովանդակություն է պետք դնել: Մեր բոլոր սփյուռքահայերին հրավիրում ենք մասնակցելու նախաձեռնությանը: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, 10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը»:

Վարչապետը Դենդրոպարկի պատասխանատուների հետ քննարկել է նաև պարկի զարգացման հեռանկարները, կարևորել այստեղ զբոսաշրջիկներ ներգրավվելու ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատելով Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչի գործունեությունը՝ հանձնարարել է վերջինիս շնորհել պետական պարգև: