Ծեծ, բանտարկություն, գրաքննություն. հայկական մեդիայի դրամատիկ օրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Չորս տարեթվեր, որոնք պատմում են հայկական մեդիայի անցյալը՝ պրոպագանդա, գրաքննություն, լրագրողների նկատմամբ բռնություններ ու ճնշումներ, ճանապարհը բերում է մինչև մեր օրեր։

1988, 1998, 2008, 2018 թվականների հասարակական ցնցումները հանգեցրել են մեդիայի արմատական փոփոխության, ասում է Վահրամ Մարտիրոսյանը՝ «Առանց գրաքննության, ճակատագրական 8-երի մեդիադրամաներ» խորագրով ցուցահանդեսի կազմակերպիչը։ Այս պատկերներում հայկական մեդիայի կյանքն է՝ չորս ութերի կախարդանքը մեդիայի դժբախտ ու երջանիկ ակնթարթների խտացումն է:

«88 թվականին սկսվեց շարժումը և այդ ժամանակ եղան ճնշման դեպքեր, նույնիսկ՝ նկարչի սպանություն, հետո՝ 98 թվականի իշխանափոխությունից հետո սկսվեց մի ժամանակաշրջան, որը կախարդական էր վատ իմաստով՝ հալածանքները հասան նրան, որ փակվեցին լրատվամիջոցներ և շատ մեծացած ճնշումը։ 2008-ի արդեն բռնությունները, 2004 թվի զանգվածային բռնությունները լրագրողների հանդեպ, և 2018-ի հեղափոխությունից առաջ շատ հայտնի լրագրողներ խոսքի նկատմամբ սահմանափակումները համարում են նորմալ վիճակ և ասում էին՝ կարելի է էդ պայմաններում էլ ապրել»,- ասում է Վահրամ Մարտիրոսյանը։

Մի պատկերում երևում է, թե ինչպես է «Օրագիր» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը խմբագրություն ներխուժած հարկադիր կատարողներից փրկում համակարգիչը։ 1999 թվականն էր։

«Նիկոլ Փաշինյանը փախցնում է մոնիտորը, որն այն ժամանակ ծանր քաշ ուներ։ Հետ «Օրագիր» թերթը փակվեց, չնայած այս դրվագում հաջողվում է ազատվել հարկադիր կատարողներից։ Դա բնորոշ էր Քոչարյանի իշխանությանը, քինախնդիր էր։ Ինձ համար սա՝ «Իվան ահեղը սպանում է որդուն» էդ չափի դրամատիզմ ունեցող կադր է»,- ներկայացնում է Մարտիրոսյանը։

Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն այսօր իբրև վարչապետ արդյոք անում է այնպես, որ մեդիան նույնպիսի ծանր օրեր չունենա։ Վահրամ Մարտիրոսյանն ասում է, որ կտրուկ քայլեր են պետք ատելության քարոզի դեմ․ «Որպեսզի օլիգարխիկ լրատվամիջոցները իրենց չզգային ազատ և չստացվեր, որ ժողովրդավարության պայմաններում ամենապաշտպանվածը տականքներն են, որովհետև ժողովրդավար իշխանությունը թույլ չի տա իրեն հրահանգել ծեծել լրագրողների կամ վառել ավտոմեքենա»։

Մեդիաժապավենի հաջորդ պատկերը 2008-ի դրամատիկ օրերին ծայրահեղացումն է արտացոլում։ Վահրամ Մարտիրոսյանը պատմում է, որ իշխանամետ մեդիան ընդդիմադիրներին պիտակավորում էր ազգային, սեռական խտրականության լեզվով․ «Ընդդիմադիր մամուլը երբեմն պատասխանում էր նույնքան կոշտ, դա վերաբերվում էր թե «Հայկական ժամանակին», թե «Չորրորդ իշխանությանը»»։

Շարունակում է Վահրամ Մարտիրոսյանը՝ ժամանակի ընթացքում լրագրողները սովորեցին իրենց պահել «Պատերազմում, ինչպես պատերազմում»՝ ոստիկանական բռնություններին, ֆիզիկական վնասվածքներին հաջորդել են նույնիսկ ազատազրկումները՝ կեղծ մեղադրանքներով։

«Շատ մարտական ոգով կարողացել են դիմադրել ճնշումներին։ Անին ընդամենը 19 տարեկան է, երբ կեղծ մեղադրանքներով իրեն պահում են և կեղծ մեղադրանքներով ծանր հոդվածներ են փորձում իր վրա դնել, բայց հետո չի հաջողվում։ Իսկ «Սասնա ծռերի» գործողության ընթացքում լրագրողները շատ տուժեցին»,- ասաց Մարտիրոսյանը։

Այս ցուցահանդեսը իմ կյանքի պատմությունն է, անկեղծանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը․ «1988-ին ուսումս թողեցի ասպիրանտուրայում՝ վերադարձա, 98-ին ես հրաժարական տվեցի հայտնի դեպքերից հետո, 2008-ին ղեկավարում էի Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչական շտաբը, և 2018-ին կարգավորող մարմնում էի։ 88-ից 2018-ին ես հիշում եմ ամեն ամիս՝ կապված մեդիայի գործունեության հետ։ Այն, ինչ կատարվեց մեդիայի դաշտում, դա հեղափոխություն էր, որովհետև շատ դժվար է միանգամից թռչել անազատության միջավայրից դեպի ազատություն։ Այլ բան է, որ այդ հեղափոխությունը չի հասել դեպի լրագրողներ, դեպի իրենց ֆինանսավորող կառույցներ, դեպի մարդկանց գիտակցություն՝ իրենց իրավունքը՝ ստանալ անկողմնակալ և օբյեկտիվ տեղեկատվություն ավելի պակաս չի, քան խոսքի ազատությունը։ Այդ ամենը չկա, բայց պետությունը ճիշտ վեկտոր է բռնել»։

Այսօր լրագրողները չեն վախենում, ասում է Վահրամ Մարտիրոսյանը, սա այսօրվա մեդիայի լավ կողմն է։ Առանձնացնում է՝ իր կարծիքով նաև բացասականը․ «Օլիգարխիկ լրատվամիջոցները մնացել են և որդեգրել են ավելի վատ միջոցներ, քան նախկինում էր և համոզված են՝ իրենց ոչ մի վատ բան չի լինի, ինչպես իրենց իշխանությունն էր բռնություն գործադրում լրագրողների նկատմամբ, նոր իշխանությունը չի անի»։

Տիգրան Հակոբյանը նկատում է․ «Մամուլի ազատությունը մեր երկրի բարեփոխումների բազիսային բաղադրիչներից է, և ես ուրախ եմ, որ իմ ընկեր Վահրամը այս ֆանտաստիկ աշխատանքը կատարել է։ Համ լավը, համ վատը բոլորը մոռանում են, և դրա մեջ իմաստ կա՝ չի կարելի միշտ անցյալով ապրել, բայց մեր անցյալը պետք է վերաիմաստավորենք։ Շատ ժամանակ չենք սարսափում, այն ինչ պայմաններում աշխատել է մեդիան, բայց սա նայելով՝ սկսում ես ամաչել, որ դու մասնակից ես եղել»։

«Լրատուն» թանգարանը Երևանից հետո կմեկնի մարզեր։ Ցուցահանդերը գործելու է երկու շաբաթ՝ Սարգիս Մուրադյան ցուցասրահում։

Ռոբերտ Անանյան