Քննչական կոմիտեն Էրեբունիում սպանության փորձի բացահայտման միջոցառումներ է իրականացնում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ-ն իրականացնում է մարտի 4-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում արձանագրված սպանության փորձի հանգամանքները պարզելու քննչական գործողություններ և օպերատիվ–հետախուզական միջոցառումներ.  հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել 2 անձ: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2020թ. մարտի 4-ին’ ժամը 18:25-ին, ապա 18.30-ին, «էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ 2 շտապօգնության խմբերով հրազենային տարբեր վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 2 բնակիչներ:

Ահազանգների կապակցությամբ նախապատրաստված նյութերով նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 4-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում գործող ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցի դիմացով ընթացող «Տոյոտա Քեմրի» մակնիշի սև գույնի ավտոմեքենայի ետնամասում գտնվող ուղևորը իջեցրել է պատուհանը և իր մոտ գտնվող հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մոտ տարածությունից կրակահերթ է արձակել արհեստանոցում և դրա մուտքի մոտ հավաքված մի խումբ անձանց ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել և հիվանդանոց տեղափոխվել վերը նշված 2 անձինք:

Կատարվում են քննչական գործողություններ և օպերատիվ–հետախուզական միջոցառումներ` դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: