«ԱԺ-ն անլրջացնում են․ Ֆեյսբուքում մեկը մի բան է գրում, ԱԺ ամբիոնից մյուսը՝ պատասխանում»․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Խորհրդարանական մշակույթում չկա նման բան, որ խորհրդարանը դարձնենք ֆեյսբուք։ Օրինակ՝ ֆեյսբուքում մեկը մի բան է գրում, մեկն էլ հաջորդ օրն այդ ֆեյսբուքում գրածին ամբիոնից պատասխանում է։ Սա խորհրդարանն անլրջացնելու ամենավերջին տարբերակն է, էլ տարբերակ չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին մեծամասնական ընտրակարգտով պատգամավոր էր ընտրվում և «հաղթում» իշխանության թեկնածուին։

«Մարդը հանրապետական է եղել, փոխանակ հպարտանա, քանի որ հպարտ հանրապետական է եղել, ասում է՝ վայ, չէ, ես առաքիչ եմ եղել։ Մենք ասում ենք՝ եղբայր, մենք նախկիններին չենք աջակցում, բայց այ դու նախկին ես։ Իրենք նախկին են, եկել մեզ ասում են՝ դուք նախկիններին եք աջակցում։ Ձեր միջի նախկիններին գտեք, ձեր միջի Հրայր Թովմասյան ընտրողների հետ խոսեք»,- ասաց Մարուքյանը։

Անդրադառնալով Էջմիածնի Մաշտոց-Անդրանիկ Օզանյան փողոցների խաչմերուկում հայտնված գերեզմանաթմբին, որը, բնակիչների խոսքով, «Ոչ»-ի շտաբի թաղման համար է, Էդմոն Մարուքյանն ասաց:

«Մեզանից նեղացել են, որ մինչև հիմա «Ոչ»-ի շտաբ չենք բացել։ Մեկ էլ տեսնում ենք՝ Էջմիածնում այս քանի օրը «Ոչ»-ի թաղում են արել։ Հարց․ սա ատելության գործողությու՞ն է, թե՝ ոչ։ Էդ որ թաղում եք անում, չե՞ք մտածում, որ այդ թաղումը հետևանք է ունենալու։ Ես թաղում անողին բան չունեմ ասելու։ Թող թաղումներով զբաղվի, վաղը մյուս օր էլ՝ պատասխան կտա»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան