Համաճարա՞կ, թե տնտեսական նոր սպառնալիք․ ի՞նչ ֆինանսական վնասներ է պատճառել կորոնավիրուսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միլիարդավոր դոլարների կորուստներ և տնտեսական նոր սպառնալիք աշխարհի ավելի քան 75 երկրում: Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակը, Reuters-ի գնահատմամբ, 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր վատագույնն է։

Բելգիական «Brussels Airlines»-ը 30%-ով կրճատել է դեպի Իտալիա չվերթները։ Լուրջ վնասներ է կրել նաև Ֆրանկֆուրտի օդանավակայանը ղեկավարող «Fraport» ընկերությունը, որը սահմանափակել է Գերմանիայի և Չինաստանի միջև ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները։ Աֆրիկյան ավիաընկերությունները նոր կորոնավիրուսի հետևանքով 400 մլն դոլարի վնաս են կրել: Վերջերս հայկական ավիաշուկա մուտք գործած Ryanair-ն էլ 25%-ով կրճատել է իտալական կարճ հեռավորությամբ չվերթները։

Իտալիայում, որտեղ կորոնավիրուսից մահացության դեպքերը 79-ի են հասել, վերջին 3 օրում չեղարկվել է հյուրանոցային գրանցումների 50%-ը։

Տոկիոյի Դիսնեյլենդն ու Փարիզի Լուվրն այցելուների առաջ փակել են իրենց դռները։ Զբոսաշրջիկների համար փակ է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի լողացող շուկան, իսկ Միլանի հայտնի գոթական տաճարի այցելուների թիվը մի քանի անգամ նվազել է:

Կորոնավիրուսով «վարակված» երկրներում ավտոմեքենաների վաճառքից ստացվող եկամուտը փետրվարի վերջին նվազել է 2.5%-ով, մինչդեռ տարեսկզբին եկամտի 0.9% անկում էր կանխատեսվում։

Մեծ յոթնյակի երկրները հայտարարել են, որ պատրաստ են օգտագործել ձեռքի տակ եղած քաղաքական գործիքները՝ նոր կորոնավիրուսի հետևանքով համաշխարհային տնտեսությունը պաշտպանելու համար։

Ֆինանսական վնասներ են կրել նաև առևտրի առցանց հարթակները։ Օրինակ՝ առցանց գնումների չինական Aliexpess հարթակը նույնպես ֆինանսական մեծ կորուստներ է կրել, քանի որ շատերը խուսափում են Չինաստանից ծանրոցներ պատվիրել։

Հայաստանի դեպքում նոր կորոնավիրուսը դեռ լուրջ հետևանքներ չի գրանցել։ Առայժմ սահմանափակված է միայն Չինաստանի և Իրանի հետ օդային հաղորդակցությունը։

Թե ինչ նոր հետևանքներ կունենա կորոնավիրուսն աշխարհում և Հայաստանում, պարզ կդառնա առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան