Վարչապետի անվտանգության աշխատակիցն իրեն լավ է զգում. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
04.03.2020 | 19:34Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի առողջական վիճակին։
Նա նշեց, որ տվյալ անձն իրեն լավ է զգում։ Հարցին՝ կորոնավիրուսի ստուգման թեստ նա անցե՞լ է, Թորոսյանը բացասական պատասխան տվեց։ Նշենք, որ լուրեր էին շրջանառվում, թե վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկած կա։