Հայտնի է, թե ՍԴ-ն երբ կքննի Բանկային գաղտնիքի մասին օրենքի սահմանադրականության հարցը

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։ Գործի դատաքննությունը կսկսվի ապրիլի 28-ին՝ ժամը 11.00-ին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՍԴ աշխատակարգային որոշումից։

Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։ Որպես պատասխանող կողմ դատավարությանը կներգրավվի ՀՀ Ազգային ժողովը: Արմեն Սարգսյանի դիմումի քննությունը կընթանա բանավոր ընթացակարգով։

«Հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, և դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ մասի և 72-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով»,- ասված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ:

Հիշեցնենք, վիճահարույց փոփոխությունը ենթադրում է բանկային գաղտնիքի վերացում։ Ըստ այդմ , օրենքը իրավապահներին հնարավորություն է տալիս ոչ միայն այս կամ այն մեղադրյալների և կասկածյալների վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալ, այլև տեղեկանալ նրանց հետ փոխկապակցված անձանց տվյալներին։