Ինչո՞ւ է Հայկ Մարությանը միևնույն աշխատակիցներին պարգևատրում

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Մարտի 2-ին Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևավճարներն են տրվել: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ պարգևատրել են քաղաքապետարանի 20 աշխատակցի:

480 հազարական դրամներով պարգևատրվել են Երևանի քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանը:

265 հազարական դրամներով պարգևատրվել են Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը, առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը, հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը, մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը, կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը, վերահսկողության վարչության պետ Արթուր Ավետիսյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուզալդյանը, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարեգին Խաչատրյանը, եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը, գնումների վարչության պետ Էդգար Կիրակոսյանը:

Պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է 6 մլն 590 հազար դրամ:

Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը միևնույն պաշտոնյաներին է պարգևատրել. այս տարվա փետրվարի 1-ին էլ, քաղաքապետի մեկ այլ կարգադրությամբ, դարձյալ այս ցանկի պաշտոնյաներն էին պարգևատրվել:

Նարեկ Կիրակոսյան