ՀՀ գլխավոր դատախազը դատարաններում քննվող գործերի անհարկի ձգձգումների խնդրով դիմել է ԲԴԽ

Լուրեր

27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:28
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հարվածել է ծառայողին և կասկածելի փաթեթը նետել կոյուղատարի մեջ
27.08.2026 | 17:19
Երբ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ ա, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:07
Դուք, ի վերջո, կամանդի՞րն եք, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը․ Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:58
Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Դատախազությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարույթում քննվող քրեական գործերի տևականության խնդիրը:

«Ըստ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում դատավորների վարույթում գտնվող գործերի քննությունը չի համապատասխանում ողջամիտ ժամկետներում դատաքննության այն չափանիշներին, որոնք սահմանվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում:

Մասնավորապես՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ մի գործով պարզվել է, որ 2017թ. մայիսի սկզբին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելուց հետո գործը հաջորդաբար վարույթ ընդունած 3 դատավորների՝ այլ դատարաններում նշանակվելու հանգամանքով պայմանավորված՝ դատական քննությունը ներկայումս դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում։

Նույն իրավիճակն է 2017թ. դեկտեմբերի սկզբին մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված քրեական գործի պարագայում: Շուրջ երկու տարի գտնվելով դատարանի վարույթում՝ սույն գործով ոչ միայն չի կայացվել վերջնական դատական ակտ, այլ գործընթացը դեռևս դատաքննության նախապատրաստական փուլում է։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առանձին դեպքերում տևական ժամանակ դատարանում գործերի քննության պայմաններում լրանում են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, ինչն առաջացնում է դատավարության մասնակիցների արդարացի դժգոհությունը։

Մասնավորապես՝ 2017թ. փետրվարին քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, դատավորի կողմից ընդունվել վարույթ, սակայն այս գործով նշանակված 36 դատական նիստերից կեսը՝ 18-ը, չի կայացել, ընդ որում՝ հիմնականում դատարանի ծանրաբեռնվածության կամ արձակորդում գտնվելու պատճառով։ Դատական քննության ձգձգումը ի վերջո հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների լրացման, ինչով պայմանավորված՝ քրեական գործի վարույթը կարճվել է և ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել։

Նկատի ունենալով, որ նման պրակտիկայի հետևանքով խախտվում է յուրաքանչյուր անձի՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, ինչպես նաև հնարավորություն չի ստեղծվում անձանց մեղավորության հաստատման դեպքում իրականացնել պատժի նպատակները, վտանգվում է սոցիալական արդարության վերականգնման սկզբունքի իրագործումը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդին: ՀՀ գլխավոր դատախազը խնդրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում պարզել նման ձգձգվող գործերը,  միջոցներ ձեռնարկել դատարանների վարույթում քննվող քրեական գործերով դրանց քննության ժամկետների ողջամտությունն ապահովելու ուղղությամբ և ձեռնարկված միջոցների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն։

Արթուր Դավթյանը նաև ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ապահովել, որպեսզի բացառվի առանց ծայրահեղ և հարգելի անհրաժեշտության՝ դատարաններում մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից դատական նիստերին չներկայանալը»,- ասված է հաղորդագրությունում: