«Բա բոլոր դատավորները կոռումպացված էին, էդ ի՞նչ եղավ»․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:39
Մենք հասկանում ենք, որ ԵՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է․ Նիկոլ Փաշինյան
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
Բոլորը

Ի՞նչ եղավ հայտարարված վեթինգի հետ, և ինչպե՞ս են ստուգվելու դատավորների բարեվարքությունը: ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ իշխանության ներկայացուցիչներին նման հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եղան ելույթներ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է դատավորների բարեվարքությունը, հիմա հարց` հանձնաժողովը ստուգո՞ւմ է դատավորների բարեվարքությունը: Ո՛չ, որովհետև եղած դատավորների բարեվարքությունը չի ստուգել, այլ ստուգում է հայտարարագրերը, որոնք մաթեմատիկական ճշգրտությամբ թվեր են: Գործող դատավորներ կան, գիտեք՝ ինչ գումարներ են հայտարարագրել»,- նշեց պատգամավորը։

Մարուքյանը նաև հիշեցրեց կոռումպացված դատավորների մասին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները:

«Հեղափոխությունից հետո ասում էին՝ բոլոր դատավորները կոռումպացված են, հիմա ասում եք՝ դե մի 10 տոկոս դատավորներ կան։ Բա բոլոր դատավորները կոռումպացված էին, էդ ի՞նչ եղավ»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: