Հայաստանում ազատականացումը դրական է ազդել Ղարաբաղի վրա՝ Freedom House. VOA

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Հայաստանում քաղաքական ազատականացումը և վարչապետ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, նշված է անվանի Freedom House կազմակերպության Freedom in the World 2020 տարեկան զեկույցում: Ըստ զեկույցի, Ղարաբաղը վառ առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից. գրում է VOA-ն:

Զեկույցում մասնավորապես նշված է, որ Ղարաբաղի տարածքում «ավելացել է մրցակցությունը եւ քաղհասարակության ակտիվությունը սեպտեմբերին նախատեսված տեղական ընտրություններին ընդառաջ. Հարթակ է ստեղծվել 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների: Ցավոք, Եվրասիայի տարածաշրջանի այլ անջատված տարածքները, որոնք մնում են օկուպացված Ռուսաստանի զորքերի կողմից, մնացել են լճացած, այնտեղ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների անկում է արձանագրվել»:

Ընդհանրապես, հիմնականում անազատ Եվրասիայի տարածաշրջանը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առումով «մռայլ պատկերի է հիշեցնում». Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում իշխող ուժերի ճնշումների արդյունքում պահպանեցին իշխանությունը, Ղազախստանի ղեկավարը փոխանցեց իշխանությունն իր ընտրած իրավահաջորդին, իսկ Մոլդովայում սկսված բարեփոխումները կանգ են առել: Եվրասիայի միակ դրական տեղաշարժերը կապված են մասամբ ազատ երկրների ճանաչված Հայաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Ոլոդիմիր Զելենսկու հետ, նշում է Freedom House կազմակերպությունը:

Ինչ վերաբերում է աշխարհի մյուս տարածաշրջաններին, ապա ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, 2020-ին աշխարհում ժողովրդավարությունը խոչընդոտների է հանդիպում. Հետընթաց են ապրել ոչ միայն ավտորիտար Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը, այլեւ ժողովրդավարության ավանդույթներ ունեցող մի շարք երկրներ: Անցած տասնամյակում խոշորագույն հետընթացն են ապրել Բուրունդին, Թուրքիան, Մալին, Վենեսուելան, Հունգարիան, Ադրբեջանը, Տաջիքստանը եւ տասնյակից ավելի այլ երկրներ: Ազատությունների մակարդակով վատագույն վիճակում են Սիրիան, Էրիտրեան, Հարավային Սուդանը, Թուքմենստանը եւ Հյուսիսային Կորեան: