Ադրբեջանն ուժեր է մոբիլիզացնում՝ ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին «հայկական դատավարությունից» պաշտպանելու համար

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ադրբեջանը պատրաստվում է ամեն կերպ աջակցել սումգայիթյան ջարդերի մասին հակահայ հոդված հրապարակած ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին հայկական կողմի հետ դատավարության ժամանակ: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ռուսական լրատվամիջոցը հրապարակել էր ադրբեջանցի գրող Լև Ասկերովի «Սումգայիթյան ողբերգություն. ինչի՞ց է սկսվել ու ինչպե՞ս եղել» հոդվածը, որում նշվում է, որ հայերն իրենք են իրենց ջարդերի կազմակերպիչները, նաև Բաքվի ու Ստեփանակերտի Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ են նպաստել այդ գործողություններին, քանի որ պատրաստել են հայ քարոզիչ-մարտիկների։

Հայատյաց ու հակահայկական բովանդակությամբ այս հոդվածը բուռն քննարկումներ առաջացրեց հայ հանրության տարբեր շրջանակներում: ՌԴ-ում Հայաստանի դեսպանը հայտարարեց, որ հոդվածի առնչությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն՝ ազգային ատելության, կրոնական անհանդուրժողականության, այլատյացության հրահրման փաստերի ստուգման պահանջով։

«Մենք չենք պահանջի «Նեզավիսիմայա գազետայից»-ից հերքում, քանի որ այն, ինչ կար թերթում, համարում ենք սրբապղծություն, վայրի և քրեորեն պատժելի: Մենք կարծում ենք, որ առաջին հերթին պատասխանատվություն է կրում թերթը, որը համարվում է լիցենզավորված ընկերություն: Այն ունի ԶԼՄ-ի լիցենզիա և փաստացի, մեր իրավաբանների կարծիքով, այնտեղ առկա է ԶԼՄ-ի մասին օրենքի ակնհայտ խախտում: Այդ հրապարակման մեջ առկա է քրեական հոդվածների մեծ փունջ, ինչի հետ կապված ես դիմել եմ գլխավոր դատախազություն»,- «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր դեսպան Վարդան Տողանյանը՝ նշելով, որ բացի այդ՝ դիմել է նաև Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայություն, քանի որ լրատվամիջոցը պատասխանատվություն է կրում իր հրապարակած տեղեկատվության համար։

«Պատասխանատվությունից ելնելով՝ պիտի հասկանալ, որ այս դեպքում խոսքը սովորական զրպարտության, միմյանց նկատմամբ ատելության հրահրման մասին է, այդ իսկ պատճառով ես դիմել եմ դատախազությանը, և ոչ միայն ես, այլև շատ հայկական հասարակական կազմակերպություններ»,- ասել է դեսպանը:

Ստեղծված իրավիճակում «Նեզավիսիմայա գազետա»-ի պաշտպանի գործը ստանձնել է Ադրբեջանը, որն ամեն կերպ պատրաստվում է աջակցել լրատվամիջոցին: Ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներ այս օրերին շարունակում են իրենց հրապարակումներով աջակցել ռուսական թերթին՝ պնդելով, որ հայերը պատրաստվում են բանտ նստեցնել թերթի մի ամբողջ անձնակազմի։

Մասնավորապես, ադրբեջանական Haqqin.az-ի ղեկավար Էյնուլա Ֆաթուլաևը ֆեյսբուքյան գրառմամբ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի անդամներին կոչ է արել միավորվել ու համատեղ ուժերով պաշտպանել «Նեզավիսիմայա գազետա»-ին:

«Հայաստանի դեսպանատունը դատի է տվել «Նեզավիսիմայա գազետա»-ին, նաև բողոքով դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազություն։ 32 տարվա մեջ առաջին անգամ ռուսական ԶԼՄ-ներում տպագրվել է ճշմարտությունը Սումգայիթի իրադարձությունների մասին։ Ապացույցներ են ներկայացվել այդ իրադարձություններում սովետական քաղաքացի, էթնիկ հայ Էդուարդ Գրիգորյանի մասնակցության մասին։ Հայ հասարակությունն ու սփյուռքը մեծապես անհանգստացած են։ Իսկ մերոնք ինչո՞ւ են լռում»,- գրել է Ֆաթուլաևը։

Նա նաև նշել է, որ սպասվելիք դատավարությունը պիտի շրջել հայերի դեմ։

«Իմ կոլեգաները Ռուսաստանից՝ «Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրությունը, պատրաստվում է լուրջ ճակատամարտի: Մի քանի օրից Մոսկվայում կսկսվի դատական պրոցեսը, և այն մենք կվերածենք Հայաստանի ու հայ ազգայնականների բացահայտման պրոցեսի։ Այս հարցում մենք ունենք փաստաբան, ԽՍՀՄ գլխավոր դատախազության նախկին աշխատակից Ասլան Իսմայիլովի աջակցությունը, որը Սումգայիթյան դատավարության ժամանակ եղել է պետական մեղադրողը: Բայց ես կարծում եմ, որ պիտի մոբիլիզացվի ողջ ադրբեջանական հասարակությունը: Եվ մենք պետք է այս դատական պրոցեսը շրջենք Հայաստանի դեմ»,- գրել է Ֆաթուլաևը։

Ի դեպ՝ «Նեզավիսիմայա գազետան» իր կայքից հեռացրել է սումգայիթյան ջարդերի մասին վերոնշյալ հոդվածը: Ստեղծված իրավիճակի մասին, սակայն, լրատվամիջոցը պաշտոնական որևէ մեկնաբանություն չի արել:

Էմմա Չոբանյան