Բարսեղ Բեգլարյանի մյուս որդին՝ Հայկ Բեգլարյանը ևս դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարսեղ Բեգլարյանի երկու որդիներն էլ այսօր դատարան էին եկել: Երկուսն էլ ասացին, որ ցուցմունք տալուց հրաժարվում են:

Հայկ Բեգլարյանն ասաց՝ պնդում է այն, ինչ ասել է նախաքննության ընթացքում, նաև նշեց, թե հայտարարություն ունի: Դատարանը հրապարակեց Բեգլարյանի նախաքննական ցուցմունքը: «Քննարկում է եղել, որի նպատակը եղել է պարզել «Ֆլեշ մոթորս» ընկերության պատճառված վնասի պատճառը»,-նշել էր նա:

Հայկ Բեգլարյանը պնդել է, թե Հովսեփյանը տուժող Մրտումյանի հետ չի շփվել, սպառնալիքներ չի հնչեցրել, չի հարվածել: Այսօր նա դատարանում ևս պնդեց, թե Մկրտումյանի նկատմամբ բռնություն չի եղել:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ մոթորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ մոթորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնաս:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան