Գյումրիում եզակի «խելացի» երիտասարդական զբոսայգի կկառուցվի. ծրագրի նախնական բյուջեն 100 մլն դրամ է

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

Գյումրիում այս տարի նախատեսվում է իրականացնել 5 սուբվենցիոն ծրագիր, որի ընդհանուր արժեքն է 1 մլրդ 326 մլն դրամ։ Պետության հետ համագործակցության արդյունքում կիրականացվեն փողոցաշինական, նոր ավտոպարկի ձեռքբերման, շենքերի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքներ։

Ծրագրերից մեկով էլ նախատեսվում է Գյումրիում նախադեպը չունեցող «խելացի» հանրային երիտասարդական զբոսայգու հիմնում։ Այգին կառուցվելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակային հատվածում։ Տարածքն անմխիթար վիճակում է, բուհը նույնիսկ սեփական ուժերով քանդել է բակում գտնվող 4-րդ աստիճանի վթարայնության շենքը, աղբի մաքրման աշխատանքներ կատարել: Այժմ նախատեսվում է անխնամ տարածքը վերածել  բազմաֆունկցիոնալ «խելացի» հանրային զբոսայգու, որտեղ տեղակայվելու է սթարթափ ակադեմիա, լինելու են տեխնիկական վերջին լուծումներով զրուցարաններ, ամֆիթատրոն՝ նախատեսված բացօթյա դասընթացների համար։

«Մեզ համար կրթությունը նախ և առաջ միջավայր է, ուսանողը պետք է այդ միջավայրում իրեն հարմարավետ զգա։ Եվ մենք սկսեցինք մտածել՝ ինչպես օգտագործել այդ անմխիթար վիճակում գտնվող բակը, և եկավ այգի ստեղծելու միտքը: Այգում ունենալու ենք սթարթափ ակադեմիա, որ ուսանողները կարողանան բիզնեսում փորձարկումներ անել և նոր գաղափարներ գեներացնել: Մտածեցինք ստեղծել նաև խելացի զրուցարաններ, որոնք հագեցված կլինեն ինտերնետով, QR կոդերով գրականությամբ: Բաց լսարան ենք նախատեսել՝ մեծ մոնիթորով ու ինտերնետ հնարավորություններով, լուսավորությունն էլ պետք է լինի հետաքրքիր  ծրագրային լուծումներով: Այսինքն՝ հետաքրքիր տարածք, ուր կգան երիտասարդները, ուսանողները տարբեր բուհերից, կապահովվի նրանց ժամանցն ու շփումը, և սա կհամադրվի մասնագիտական գործունեության հետ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը։

Այգու ստեղծումն ինչ-որ չափով կակտիվացնի նաև տեղի բնակիչների կյանքը՝ ապահովելով նրանց հաճելի ժամանցը, քանի որ թաղամասը ծայրամասային է ու հանգստի գոտիներ չունի:

«Քանի որ թաղամասը քաղաքի կենտրոնից բավական հեռու է, որևէ հետաքրքիր տարածք չկա: Մտածեցինք, որը ցերեկը այգին կլինի երիտասարդների, ուսանողների համար կլինի պրակտիկ աշխատանքի ու հաճելի միջավայր, իսկ երեկոները թաղամասի բնակիչների համար կլինի զբոսանքի վայր: Նախատեսում ենք նաև կառուցել խաղահրապարակ՝ երեխաների, բասկետբոլի, վոլեյբոլի խաղադաշտեր՝ մեծերի համար»,- նշեց Կարեն Պետրոսյանը։

Ծրագրի նախնական բյուջեն 100 մլն դրամ է. 40 մլն դրամ ներդնելու են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ու բուհի Գյումրու մասնաճյուղը, 15 մլն դրամի ներդրում էր անելու է Գյումրու համայնքը։

«Մենք նախանցյալ տարի ավելի քիչ ուսանող ընդունեցինք, ամբողջ Հայաստանում խնդիր կար՝ բոլոր համալսարանները գրեթե կիսով չափ ավելի քիչ ուսանողներ ընդունեցին: Այդուհանդերձ, մեր բյուջեն մոտավորապես 40-50 մլն-ով կրճատվելով՝ ունեցանք 25 մլն դրամի խնայողություն և որոշեցիք կապիտալ ծախս անել։ Այն տարածքը, որը 20 տարի շարունակ անտեսված է եղել, աղբանոցի վերածվել, հիմա ուզում ենք դառնա մեծ, լավ միջավայր: Նաև դիմել ենք մեր մայր բուհին, իրենցից էլ ենք որոշակի աջակցություն սպասում։ Եվ քանի որ այս սուբվենցիոն ծրագիրը որոշակիորեն նաև համայնքային ծրագիր է, ակնկալում ենք, որ ներդրում կանեն և՛ համայնքը, և՛ պետությունը»,- մանրամասնեց Կարեն Պետրոսյանը։

Տարածքի բարեկարգման ու «խելացի» հանրային զբոսայգու կառուցման աշխատանքները կսկսվեն ծրագրի հաստատումից ու ֆինանսավորումից հետո: Ենթադրվում է, որ աշխատանքների մեկնարկը կտրվի ապրիլին։

Էմմա Չոբանյան