ՊՆ-ն մշտապես վախ է ունեցել իրավապաշտպաններից․ Զառա Հովհաննիսյան

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Օրերս պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը խոսելով բանակում արձանագրված ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերից, ասել էր, թե իրավապաշտպանները քայքայիչ գործունեություն են ծավալում․ «Իմ պատկերացմամբ՝ նրանցից մի քանիսի մոտ հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպք։ Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել»։

Արձագանքելով պաշտանյայի այս հայտարարությանը՝ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն արձանագրում է՝ առաջին անգամը չէ, երբ պետական մարմինները թիրախավորում և անվանարկում են իրավապաշտպաններին․ «Հատկապես բանակի հետ կապված խնդիրները բարձրաձայնելիս անվանվել են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնողներ, պետականության հիմքերը քայքայողներ, պետականության դեմ գործունեություն ծավալողներ։ Այս մոտեցումը որդեգրվել է՝ դիտարկելով իրավապաշտպանների կոշտ քննադատությունը պետական մարմինների, բանակի նկատմամբ, որն ավելի փակ կառույց է, իրավապաշտպանները պահանջում են, որ կառույցը գործի բաց և լինի զգայուն մարդու իրավունքների նկատմամբ»։

Գաբրիել Բալայանի հայտարարությունը Զառա Հովհաննիսյանը դիտարկում է ոչ թե իբրև անհատի, այլ՝ պետական կառույցի դիրքորոշում․ «Մշտապես կառույցն ունեցել է վախ իրավապաշտպաններից, ինչը դրսևորվել է նման արտահայտություններով։ Հեղափոխությունից հետո բանակում իրավավիճակը մարդու իրավունքների տեսանկյունից չի փոխվել, և քննադատությունը շարունակվում է՝ մենք ստանում ենք նման պատասխան փոխնախարարի կողմից՝ չճանաչել խնդիրը, չփորձել գտնել լուծման ճանապարհներ և չվերլուծել, թե ինչից է գալիս մահացությունների բարձր ցուցանիշը»։

Զառա Հովհաննիսյանը նկատում է, որ նման գնահատական հետևեց բանակում մահացությունների դեպքերի շարունակական կրկնման և նաև վարչապետի այն հայտարարությունից հետո, թե բանակում մահացությունների պատմական մինիմում ենք ունեցել:

«Բայց ցանկացած դեպքով արդար, բազմակողմանի քննություն տանելու այդ վճռականությունը դեռևս չկա, և դա իրավապաշտպանների ամենացավոտ և խնդրահարույց կետն է։ Ցանկացած դեպքով պետք է բացատրություն տրվի հասարակությանը, թե ինչու է դա կատարվել և ինչ գործողություններ է իրականացնում պետությունը՝ դա կանխարգելելու համար։ Թիրախավորվում են իրավապաշտպանները, որոնք բաց և թափանցիկ աշխատանք են պահանջում»,- ասում է Զառա Հովհաննիսյանը։

Նա ասում է՝ հեղափոխությունից երկու տարի անց ինքը չի տեսել բանակի խնդիրների վերաբերյալ խորքային վերլուծություն, ինչը, ըստ նրա, ամենակարևորն է․ «Երբ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ պահանջելով խնդիրների լուծում, մենք պետք է հավաքագրեինք այդ խնդիրները և լուծեինք դրանք։ Մասնագիտական խմբեր պիտի ձևավորվեին և աշխատանք տարվեր։ Եթե ՊՆ-ն բաց կառույց լիներ, իրավապաշտպանները չէին թիրախավորվի»։

Ռոբերտ Անանյան