«Հերքում ենք պահանջում», «Ես իմ խոսքի տերն եմ, վերջ». ԼՀԿ-ն դատի է տվել Լևոն Զուրաբյանին

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատի են տվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին: Այս մասին տեղեկանում ենք Datalex Դատական տեղեկատվական համակարգից:

Որպես պահանջ՝ նշված է «պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանություն»:

Factor.am-ի հետ զրույցում Դավիթ Խաժակյանը մանրամասնեց, թե ինչու են Լևոն Զուրաբյանին դատի տվել․ «Մոտ 1 ամիս առաջ նա հարցազրույց էր տվել, որի ընթացքում զրպարտիչ և վիրավորական խոսքերով էր հանդես եկել ԼՀԿ-ի և նրա հիմնադիրների նկատմամբ։ Ասել էր, թե ԼՀԿ-ն օլիգարխի պրոեկտ է՝ նշելով Միքայել Մինասյանի անունը: Նման գրառումներով պարբերաբար հանդես էին գալիս ֆեյսբուքյան տարբեր կեղծ էջեր, և հիմա հանրային գործիչը, առանց հաշվի նստելու այն փաստի հետ, որ սուտ և կեղծ տեղեկություն է տարածում, այդ մասին հրապարակային խոսք է ունեցել։ Կարծում ենք՝ այդ խոսքի համար նա պետք է իրավական պատասխանատվությնան ենթարկվի։ Դա մենք գնահատում ենք վիրավորանք և մեր գործարար համբավին վնաս, ու պարոն Զուրաբյանից հերքում ենք պահանջում»։

Լևոն Զուրաբյանն էլ, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր դեմ ներկայացված հայցին, ասաց․ «Ես իմ խոսքի տերն եմ, վերջ»։

Նշենք, որ դատական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին: Հայցադիմումը դեռ վարույթ չի ընդունվել։

Նելլի Մելքոնյան