ԱՅՈ-ի 3 մլն մրցանակը կտրվի ոչ թե երեկ հաղթած կազմակերպությանը, այլ կբաշխվի «Երեկոյան Երևան» օրաթերթի նկարիչների ու խմբագրի միջև. Սուրեն Պապիկյան

Լուրեր

11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հայտնի էր դարձել «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթի հաղթողը։ Լոգոն հրապարակելուց հետո ֆեյսբուքում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ լոգոն գրագողություն է՝ վերցված 90-ականներից։ ԱՅՈ շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պարզաբանում է շրջանառվող լուրերը:

«Այն համգամանքը, որ ես հիմա գտնվում եմ նույն բրենդավորման ներքո նշանակում է, որ քննարկումներից հետո մենք հանգել ենք  այն եզրահանգման, որ  առաջին տեղը զբաղեցնող լոգոն շարունակելու է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուղեկցել մեզ»,- ասաց Պապիկյանը՝ մանրամասներ ներկայացնելով:

Նա ասաց՝ քանի որ 1991 թվականին «Երեկոյան Երևան» օրաթերթում  տպագրված նկարը շատ նման է ԱՅՈ-ի հաղթած լոգոյին, ուստի  հանդիպել են թերթի նկարիչներից մեկի՝ Ցոլակ Ղանդիլյանի  ու թերթի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի հետ:

«Ցոլակ Ղանդիլյանն ասաց, որ նկարի հեղինակը Ստյոպա Նարոյանն է, որը, ցավոք սրտի, արդեն մեզ հետ չէ: Մենք հիմա փորձում ենք գտնել նրա ժառանգներին:  Մենք եկել ենք այն եզրակացության, որ 3 մլն դրամը պետք է բաշխենք 3 անձերի միջև, այն է՝ թերթի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի,  Ցոլակ Ղանդիլյանի, որը ԱՅՈ-ի մեկ այլ նկարի հեղինակ է և Ստյոպա Նարոյանի ժառանգների միջև»,- ասաց  Սուրեն Պապիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: