Կաշառք վերցնելու համար մեղադրվող Վահագն Վերմիշյանին վաղն աշխատանքից կազատեն

Լուրեր

12.08.2026 | 16:24
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը վաղը որոշում կընդունի Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով: Ըստ ԱԱԾ-ի՝ նա իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին՝ գործարքներ կատարել հենց այդ ընկերության հետ։

Նախաքննական մարմնի փոխանցմամբ՝ Վերմիշյանը 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով կաշառք է ստացել: Կրկին ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար որպես կաշառք նա ստացել է 5000 դոլար գումար և շուրջ 2 միլիոն 300 հազար դրամի շինանյութ: Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: Վերմիշյանը եւ եւս երկու հոգի կալանավորված են:

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը քաղշին կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակվել էր նախորդ տարվա մարտին: Վերմիշյանը մասնագիտությամբ ճարտարապետ է, 1989 թվականին՝ երկրաշարժից հետո, աշխատել է որպես Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ: Այնուհետև աշխատանքային գործունեությունը շարունակել է ՌԴ-ում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում:

Նարեկ Կիրակոսյան