Դեղատներում բժշկական դիմակների պակաս կա, համացանցում էլ վաճառվում է տասնապատիկ թանկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
31.08.2026 | 09:45
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում մեքենաներ են արգելափակվել անձրևաջրերում
31.08.2026 | 09:43
Վարչապետը Բիշքեկում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը
31.08.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
Բոլորը

Վերջին տվյալներով 2700 մահվան պատճառ դարձած չինական նոր կորոնավիրուսը, կարծես, նահանջի միտում չունի։ Ու թեև այն Հայաստան չի հասել, այստեղ արդեն պատրաստվում են․ բժշկական դիմակներն այս օրերին դեղատներում ամենապահանջվածն են։ Առողջապահության նախարարությունից հորդորում են հանգիստ լինել, քանի որ Հայաստանը բավարար քանակով դիմակներ ունի և անհրաժեշտության դեպքում, էլի կներկրի, սակայն վերջին շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մայրաքաղաքի դեղատներում դիմակ գրեթե չի մնացել։

Factor TV-ի նկարահանող խումբը եղավ Երևանի մի քանի դեղատներում։

Մեր այցելած դեղատներից մի քանիսում տեղեկացրին, որ իրենց այլ մասնաճյուղերում ևս դիմակներն ամբողջությամբ սպառվել են։

Դեղատների աշխատակիցների խոսքով՝ իրենք սովորաբար միայն մեկ տեսակի դիմակ են ունենում, որոնց դեպքում հնարավոր է՝ միայն գույները տարբեր լինեն։

Հետաքրքիր է, որ դեղատներում դիմակների առաջարկի հանդիպեցինք List.am կայքում՝ սովորականից մի քանի անգամ ավելի թանկ գնով։  Օրինակ՝ վաճառվող դիմակներից մեկի գինը 550 դրամ է, մինչդեռ դեղատներում նույն դիմակի մեկնարկային գինը 30-50 դրամն է։

Եռաշերտ բժշկական դիմակներից ամենամատչելիներն էլ 100-140 դրամ արժեն։

Դիմակ վաճառող մի քանի անձ էլ, որոնց հայտարարությունները դեռ հունվարից են կայքում տեղադրված, 30-50 դրամանոց մեկ դիմակի համար պահանջում են 250 դրամ՝ նշելով, որ իրենց մոտ նման 11-300․000 դիմակ է առկա։

Ի դեպ, ո՛չ տվյալ կայքում, ո՛չ էլ մեր այցելած դեղատներում չկային N95 տեսակի շնչադիմակները, որոնք, ըստ ԱՀԿ-ի՝ չինական նոր կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաարդյունավետն են։

Դրանք կիպ ծածկում են դեմքը և զտում  միկրոմասնիկների մեծամասնությունը։ Մինչդեռ սովորական դիմակների դեպքում մաշկի և դիմակի արանքում որոշ տարածություն, ամեն դեպքում, մնում է, ինչն էլ կարող է մանր հարուցիչների ներթափանցման պատճառ դառնալ։

ԱՀԿ-ն այսօր հայտարարել է, որ թեև դեռ վաղ է չինական նոր կորոնավիրուսը (COVID-19) պանդեմիա անվանել, երկրները պետք է պատրաստված լինեն։

Հավելենք, որ վերջին տվյալներով՝ չինական կորոնավիրուսով վարակվածների թիվը 80 հազարի է հասել։ Զոհերի թվով հարևան Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղում է` մահացության 16 դեպքով։ Եվրոպայում էլ ամեամեծ թվով մահացությունները գրանցվել են Իտալիայում։ Այնտեղ կորոնավիրուսի զոհերի թիվը 10-ի է հասել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան