«Մյունխենյան սկզբունքները» համալրում են ՀՀ-ի՝ արդեն ձևավորված դիրքորոշումները. Զոհրաբ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Վարչապետի կողմից արտահայտված «Մյունխենյան սկզբունքները» համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչի մասին խոսվեց Մյունխենում: Սլովակիայի պաշտոնակցի հետ այսօր հրավիրված համատեղ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

««Մյունխենյան սկզբունքների» մեջ չի արտահայտված որևէ բան, որը վերափոխում է մեր ձևավորած դիրքորոշումը, մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ: Դրանք համալրում են մեր այդ մոտեցումները»,- հավելեց նախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը, որն արտահայտված է տարբեր ձևաչափերով, մնում է կայուն:

«Ինչ վերաբերում է նոր մոտեցումներին, Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և այդ շրջանակում մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, որոնք, ինչպես վարչապետ Փաշինյանն արտահայտեց նաև «Մյունխենյան սկզբունքներում», ընդունելի են բոլոր կողմերի համար, բոլոր ժողովուրդների համար, որը նշանակում է փոխզզիջում: Իսկ փոխզիջումը նշանակում է ճանապարհ, որն ունի երկու ուղղություն, և միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: