Երևանում հիվանդանոցների ծանրաբեռնվածության խնդիր կա. Թագուհի Ստեփանյան

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Երևանի հիվանդանոցներում ծանրաբեռնվածության խնդիր կա: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ ընդգծելով, սակայն, որ բոլոր հիվանդները պատշաճ բժշկական օգնություն ստանում են:

«Կա ծանրաբեռնվածության խնդիր, բայց, ամեն դեպքում, եթե մարդը կարիք ունի օգնության, բնականաբար, ստանում է: Եթե ոչ մեկ հիվանդանոցում, ապա՝ մյուսում։ Մի տեղ եթե զբաղված են լինում մահճակալները, մյուս հիվանդանոցն է ընդունում»,- ասաց Թագուհի Ստեփանյանը։

Հարցին՝ արդյո՞ք մարզային հիվանդանոցներից հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդներին ուղղորդում են Երևան, նա բացասական պատասխան տվեց:

«Եթե մարզերում հիվանդն օգնության կարիք ունի, օգնությունն այնտեղ է ցուցաբերվում: Բայց եթե հիվանդի հարազատները ցանկություն ունեն բուժումը Երևանում կազմակերպել, բնականաբար, նրան կարող են տեղափոխել մայրաքաղաք»,- ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի ղեկավարը:

Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց նաև, որ, մասնավորապես, նախօրեին Երևանում եղել է 817 կանչ, որոնցից 163-ի դեպքում քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել:

Նշենք, որ այս իրավիճակը հիմնականում կապված է սեզոնով պայմանավորված՝ սուր շնչառական վարակների հետ: ՀՀ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՍՇՎ-ներով պայմանավորված՝ բուժօգնության դիմելության ծավալներն ու հոսպիտալացման դեպքերը նվազում են: