Արցախում ձայներ գնելու մասին խոսակցությունները համատարած են. Մանվել Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

– Պարո՛ն Սարգսյան, նոր եք վերադարձել Արցախից: Այնտեղ արդեն նախընտրական թեժ շրջան է: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:

– Ասեմ, որ շատ հետաքրքիր վիճակ է, որովհետև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները մեծ ազդեցություն են թողել Արցախի վրա, և այս երկու տարվա ընթացքում դա նկատվում էր: Եվ ինչն է էական, նույնն էլ, ի դեպ, ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդգծեցի, որ ստեղծվել է վիճակ, որտեղ ամեն ինչը պիտի որոշվի քվեարկողների ձայներով: Որևէ գործոն, որը կարող է այս կամ այն ուժին թույլ տալ հաղթել, չկա՝ բացի ժողովրդի հետ խոսելը: Հայաստանում դեռ, կարծեմ, այդպիսի վիճակ չկա: Համապետական կամ ավագանու ընտրությունները հանրաքվեի նման մի բան էին. պարզ էր, հստակ էր, մարդիկ գիտեին՝ ինչու են գնում, որպեսզի հեղափոխությունն առաջ գնա: Բայց այնտեղ նման բան չկա, որովհետև տեղում դեռ հին իշխանություններն են, որոնք, իհարկե, շատ թուլացած են: Ինչպես այստեղ, այնտեղ էլ տարիներ շարունակ եղել է վախի մթնոլորտ, պատերազմի ազդեցություն, և աշխատում էին տիպիկ մեխանիզմները՝ վարչական ռեսուրս, շանտաժ:

– Այսինքն՝ այս ընտրություններում բացառում եք, որ նման բան կարող է լինել:

– Բացառելը գիտեք՝ ինչպես, չի աշխատում: Այդ գործող համակարգը, որը, ի դեպ, բավականին կադրեր արդեն կորցրել է, և արդեն ՏԻՄ ընտրություններին պարզ երևում էր, որ ազդեցությունը ժողովրդի վրա նվազել է: Մյուս կողմից, նման ապակողմնորոշված վիճակում Արցախի ժողովուրդը երբևէ չի եղել, որովհետև երբևէ ընտրություն չի տեսել:

– Այդ դեպքում՝ ինչպե՞ս է ժողովուրդը գնալու քվեարկության:

– Այ հիմա ամենաէականը դա է… Ի՞նչ վիճակ կարող է ստեղծվել, որ պարզեցում մտցվի: Մենք տեսել ենք, որ ամիսներ առաջ մի քանի հոգի, չսպասելով նախընտրական այս վիճակին, գործունեություն էին ծավալում: Սամվել Բաբայանը ստորագրահավաք էր սկսել, որ պայմաններ ստեղծի իր համար՝ նախագահական ընտրություններին մասնակցելու, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն էլ հավաքներ էր անում, խոսակցություններ կային՝ հարաբերություններ է կառուցում, ֆինանսական ծախսեր է անում… Բայց հետո եկավ իրականությունը, և այդ իրականությունն արդեն պետք է պարզություն ստեղծի: Եվ հիմա կարծես այդ պարզությունը ստեղծվում է, որովհետև ինտրիգային, հետաքրքիր բաներ եղան: Սամվել Բաբայանը չկարողացավ հաջողի, դատարանը թույլ չտվեց: Բայց ստորագրահավաքը եղել է, կողմնակիցներ կան, հիմա ի՞նչ պետք է արվի այդ ժամերի հետ: Ի վերջո, նա եկավ այն մտքին, որ պիտի այլընտրանքային, ընդդիմադիր ծրագիր ունեցող ուրիշ թեկնածուի սատարի:

– Դուք ասում եք, որ այս ընտրություններում միայն ժողովրդի քվեն է, ոչ մի այլ ազդեցությունների ընտրողը չի ենթարկվելու: Բայց այլ թեկնածուներ, օրինակ՝ Վիտալի Բալասանյանը, խոսում է արդեն իսկ կեղծիքների մասին, նշում է, որ թեկնածուներն իրար մեջ պայմանավորվածությունների են գնում, նույնիսկ ձայների վաճառքի, ատելության մթնոլորտի հրահրման մասին է խոսում: Նման բան կա՞:

– Արցախում ձայների գնման հարցով համատարած խոսակցություններ են: Երբ մարդկանց հետ խոսում ես, այնպիսի բաներ են պատմում, որ չգիտես… Այդ զրույցների մթնոլորտը շարունակվում է: Ես չգիտեմ՝ այդ հարցով իրավապահները կզբաղվե՞ն, թե՞ չեն զբաղվի: Ի վերջո՝ գործող իշխանությունն է, այն, ինչ եղել է անցյալում:

– Ցանկացած ընտրության պարագայում խոսվում է ֆավորիտների մասին: Երկար ժամանակ խոսվում է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի մասին: Դուք նրանցից որևէ մեկին նախագահի պաշտոնում տեսնո՞ւմ եք կամ, գուցե, այլ թեկնածուի:

– Ես տեսնում եմ այն, ինչի մասին այնտեղ խոսում են՝ որպես դեմքի, ոչ որպես ֆավորիտի: Խոսում էին Արայիկ Հարությունյանի գործունեությունից, Մասիս Մայիլյանի և Բաբայանի: Զարմանալի է, բայց մեկ անգամ չեմ լսել անգամ, որ Վիտալի Բալասանյանի մասին մեկը խոսի: Ինչո՞ւ… որովհետև ինտրիգն այստեղ է, բևեռներն այստեղ են ստեղծվում, մարդիկ բևեռներին են նայում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան