Բանակը չպետք է թիրախավորել. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատգամավորների հանդիպումը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ արդյունավետ էր և բովանդակալից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ մտահոգություն առաջացնող շատ հարցեր ստացել են իրենց պատասխանները: «Մենք՝ որպես օրենսդիր մարմին, դեռ շատ անելիքներ ունենք: Հստակ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել ԶՈւ ԳՇ-ի հետ համագործակցության մասին»,- ասաց պատգամավորը:

Իր հերթին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ քննարկված հարցերն ունեն գաղտնիության բարձր մակարդակ:

«Մենք պետք է հաշվի առնենք, որ Զինված ուժերում միջադեպերը մեզ ստիպում են անել ամեն ինչ բանակի համար: Այսօր բանակը չպետք է թիրախ դառնա: Բոլորս պետք է կանգնած լինենք բանակի կողքին»,- ասաց Քոչարյանը, որն ավելի վաղ բազմիցս խոսել է բանակում կոռուպցիայի մասին և քննադատել հրամանատարությանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում կայացել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ու ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Տարեսկզբին ՀՀ ԶՈւ-ում և ԼՂՀ Պաշտպանության բանակում ոչ մարտական պայմաններում զոհվել է 13 զինծառայող: Մի քանի դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:

Մանրամասները՝ տեսանյութում: